Տպել
20.02.2019
Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային
1 / 4

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսել են Նիդերլանդներում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի մասին: Դեսպանը հավաստիացրել է, որ գործընթացն ընթանում է ըստ իրենց` միջպետական համաձայնագրերի վավերացման համար սահմանված ներպետական ընթացակարգերի եւ այս առումով որեւէ դանդաղում չկա:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ համաձայնագրի կիրարկումն իր ամբողջ թափով կսկսվի ճանապարհային քարտեզի վերջնական համաձայնեցումից հետո:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման  գործընթացին, ինչի վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակում:

Կողմերն անդրադարձել են նաեւ Նիդերլանդներում հայ համայնքի կարեւոր դերակատարությանը, հետագա համատեղ իրականացվելիք ծրագրերին:


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...