ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փետրվարի 25-ին հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այն անցկացվել է Իրանահայ միության սրահում, որը կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
Ներկաներին ողջույնի խոսքով դիմել են Միության գործադիր նախագահ Թոմիկ Ալեքսանյանը եւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը:
Ելույթ ունենալով՝ Մխիթար Հայրապետյանը կարեւորել է որեւէ նպատակով արտերկրում գտնվող հայ պաշտոնյաների հանդիպումը տեղի հայ համայնքի հետ: Ըստ նրա՝ դա միջոց է՝ ավելի լավ իմանալու նրանց խնդիրները, լսելու եւ աջակցելու դրանց լուծմանը, քննարկելու Հայաստանում օրակարգային հարցերը: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է խորհրդարանական արտահերթ ընտրություններին, կարեւորել կրթության ոլորտի զարգացումը, ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրային դրույթներն ու Արցախի խնդրի վերաբերյալ ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշումը: Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է նաեւ Սփյուռքի հետ ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների համագործակցությանը:
Տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում ամերիկահայերը հետաքրքրվել են թե՞ մասնավորապես, Սփյուռքի ներուժի օգտագործման ի՞նչ ծրագրեր կան Հայաստանում, ներդրումներ կատարելու ինչպիսի՞ հնարավորություններ կստեղծվեն առաջիկայում, արդյո՞ք արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին կտրվի իրավունք՝ մասնակցելու Հայաստանում անցկացվող ընտրություններին եւ այլն:
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ԱՄՆ-ում է գտնվում «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հրավերով եւ հովանավորությամբ՝ կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին տեղում ծանոթանալու նպատակով:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի գրասենյակի մի խումբ երիտասարդ ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները փետրվարի 26-ին հանդիպել են Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի գրասենյակի մի խումբ երիտասարդ ներկայացուցիչների: Խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, ողջունելով հյուրերի...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկվել են համայնքների զարգացմանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ տարածքային, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին քննարկման էր հրավիրել տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատող, դրանց զարգացման հարցերով զբաղվող մի շարք հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ...
Շարունակվում է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության այցը Մոսկվա
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, որը Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով, փետրվարի 26-ին Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Իգոր Չերնիշենկոյի ուղեկցությամբ այցելել է Անհայտ ...
Տեղեկատվություն մամուլի ասուլիսի անցկացման վերաբերյալ
Փետրվարի 27-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն փետրվարի 21-22-ը Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ ձ...