Տպել
27.02.2019
Հովհաննես Իգիթյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին:

Հովհաննես Իգիթյանը կարեւորել է օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը, ինչը կնպաստի ինչպես միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու ակտիվացմանը, այնպես էլ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ կապերի խորացմանն ու ընդլայնմանը: Հանձնաժողովի փոխնախագահը կարեւորել է փոխադարձ շփումները, կոնկրետ ծրագրերի իրականացումը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցելու հայ-հնդկական փոխգործակցության զարգացմանը մի շարք ոլորտներում, մասնավորապես կարեւոր է համարվել համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների կրթության, մշակույթի, ոսկերչության  եւ դեղագործության բնագավառներում:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է նաեւ տնտեսական կապերի ակտիվացումը: Հովհաննես Իգիթյանը նշել է, որ Հայաստանը բաց եւ խոր կապեր ունենալով ԵԱՏՄ անդամ երկրների, ինպես նաեւ ԵՄ պետությունների շուկաների հետ՝ կարող է դրական դերակատարություն ունենալ այդ երկրների եւ Հնդկաստանի միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը:

Դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշել է, որ Հայաստանի անկախությունից հետո, երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգացել են քաղաքական, մշակութային եւ հատկապես տնտեսական ուղղություններով: Սակայն, ըստ դեսպանի, այլ ոլորտներում համագործակցության մեծ ներուժ եւս առկա է: Սանգվան Յոգեշվարին տեղեկացրել է, որ այս տարի Հնդկաստանը տոնում է Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը եւ այս առիթով միջոցառումներ են կազմակերպվելու  նաեւ Հայաստանում:

Անդրադարձ է կատարվել աշխարհում տեղի ունեցող հակամարտություններին, ընդգծվել է տարածաշրջանում առկա լարվածությունը, կարեւորվել դրա բացառապես խաղաղ ճանապարհով լուծումը:  «Հայաստանը, ապրելով բարդ տարածաշրջանում, ավելի լավ է հասկանում խաղաղության կարեւորությունը»,- նշել է Հովհաննես Իգիթյանը:
 
 


12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի ելույթը Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...