ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Լենա Նազարյանը կարեւորել է հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը, խոսել միջխորհրդարանական հարթակներում, մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում փոխգործակցության խորացումից:
Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների խորհրդարանական նույնանուն հանձնաժողովների միջեւ համագործակցության սերտացման, շփումների աշխուժացման ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումների իրականացման կարեւորությունը:
ԱԺ փոխնախագահը հետաքրքրվել է դեսպանատան կողմից կազմակերպվող միջոցառումների եւ իրականացվող ծրագրերի վերաբերյալ, ինչին ի պատասխան Սերգեյ Կոպիրկինը պատմել է առաջիկայում իրականացվելիք բազմաբնույթ միջոցառումների մասին:
Վահե Էնֆիաջյանը եւ Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են երկու ժողովուրդների միջեւ բազմադարյա կապերը, բարեկամական հար...
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին: Ալեն Սիմոնյանը երկու երկրների միջպետական հարաբերությունների համատեքստում ընդգծել...
Բաց դաս ՀՀ Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 6-ին խորհրդարան են այցելել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել ԱԺ հերթական նիստի աշխատանքին: Այնուհետեւ նրանց հետ հանդիպել եւ բաց դաս է անցկացրել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինք...
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը մարտի 6-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քննարկելով «ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը: Պատգամավորներ Համազասպ Դանիելյանն ու Վահագն Հովակիմյանն...
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին: Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ` համոզմու...