Տպել
12.03.2019
Բյուջետային գործընթացին նվիրված սեմինար Ազգային ժողովում
1 / 6

ՀՀ ԱԺ պատգամավորները մասնակցել են ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի նախաձեռնությամբ մարտի 12-ին կազմակերպված «Ծրագրային բյուջետավորումը եւ դրա ներդրումը ՀՀ-ում» եւ «ՀՀ բյուջետային գործընթաց» թեմաներով սեմինարին:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը նշել է, որ ԱԺ բյուջետային գրասենյակի գործունեությունը միտված է խորհրդարանի վերահսկողական գործառույթներին օժանդակելուն: Մշտական հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝  Բյուջետային գրասենյակն անկախ կառույց է եւ վստահելի գործընկեր:

ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը նշել է, որ մեր երկրում ծրագրային բյուջետավորման  ներդրման առաջին փուլն սկսվել է դեռեւս 2003-ին եւ ամբողջական ներդրման համար անհրաժեշտ է 10-15 տարի: Ըստ բանախոսի՝ ներդրման արդյունավետությունն ավելանում է, երբ առկա են ռազմավարական պլանավորման, ներքին աուդիտի, անկախ արտաքին վերահսկողության համակարգեր:

«Ծրագրային բյուջետավորման հիմնական նպատակը հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացումն է»,- նշել է Գագիկ Բարսեղյանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է պատասխանատու լինի տվյալ բնագավառում իրականացվող ծրագրի համար:

Մասնակիցների բազմաբնույթ հարցերն առնչվել են ծրագրային բյուջետավորման ամբողջական ներդրմանը, դրա կարեւորությանը, ռազմավարական պլանավորմանը, անկախ արտաքին վերահսկողության իրականացմանը:
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...