Տպել
21.04.2005
Ստացվել է 2849 նամակ

«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ աշխատակզմի քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակում է 2005 թ. առաջին եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:

Ընդունվել, գրանցվել, Աժ նախագահին եւ փոխնախագահներին է  հանձնվել ՀՀ քաղաքացիների 993 դիմում, բոլորն էլ պատասխանվել են: ԱԺ նախագահին կից խորհուրդներին է ուղարկվել 1181 նամակ, բոլորն էլ պատասխանվել են:

Աժ մշտական հանձնաժողովներին է հանձնվել 515 նամակ, բոլորն էլ գրավոր կամ բանավոր պատասխանվել են:

Աժ խմբակցություններին եւ պատգամավորական խմբին է հանձնվել 160 դիմում, բոլորն էլ գրավոր կամ բանավոր պատասխանվել են:

Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, բնակարանային ապահովման. զբաղվածության, սեփականաշնորհման, կենցաղային խնդիրներ:


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...