ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը մարտի 20-ին հանդիպել է մշակույթի մի խումբ գործիչների հետ:
Քննարկվել են մշակույթին վերաբերող խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Քանդակագործներ Սարգիս Բաբայանը, Աշոտ Գեւորգյանը, դերասաններ Հայկ Սարգսյանը, Նաիրա Մովսեսյանը, բեմադրող ռեժիսոր Վահան Խաչատրյանը, բանաստեղծ Էդուարդ Հարենցը ներկայացրել են ստեղծագործական ոլորտում առկա խնդիրները:
Արվեստագետներն առանձնացրել են մշակույթում արտաքին քաղաքականության հիմնախնդիրը՝ ընդգծելով, որ հարուստ մշակույթ ունեցող ազգային պետության համար այն պետք է առաջնահերթ լինի:
Ներկաները մտքեր են փոխանակել պետություն-մշակույթ փոխհարաբերություններին, մշակութային պետական քաղաքականությանը, գրահրատարակչությանը, թարգմանչական գործին, առողջ մրցակցությանը, հասարակության գեղագիտական դաստիարակությանը, կրթական ծրագրերին վերաբերող հարցերի շուրջ:
Հարություն Բաբայանը, ամփոփելով քննարկումը, նշել է, որ նման հանդիպումները կլինեն շարունակական: