Տպել
21.03.2019
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Վահան Արծրունու հետ
1 / 3

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը մարտի 21-ին հանդիպել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու հետ:

Կոմպոզիտորը խոսել է ազատ ստեղծագործողների, արվեստագետների խնդիրների մասին, մտահոգություն հայտնել հարկային վարչարարության վերաբերյալ` նշելով, որ այն խոչընդոտում է վերջիններիս աշխատանքի բնականոն իրականացմանը: Այս համատեքստում Վահան Արծրունին ընդգծել է համապատասխան օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը: Նա նաեւ անդրադարձել է մշակութային միջոցառումների` զանգվածային լրատվության միջոցներով լուսաբանման կարեւորությանը` այս հարցում անհրաժեշտ համարելով պետության աջակցությունը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


09.07.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, 414 սրահում: Հուլիսի 10-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում կկայանա Ֆինանսավարկայ...