Տպել
26.03.2019
Խորհրդարան են այցելել Երեւանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցի աշակերտները
1 / 5

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 26-ին խորհրդարան էին այցելել Երեւանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:  Հյուրերը շրջել են Ազգային ժողովի շենքում, հետեւել  հերթական նիստերի աշխատանքին:

Նրանց հետ հանդիպել եւ «Բաց դաս» է անցկացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Աշակերտները խմբակցության ղեկավարին ուղղել են հարցեր, որոնք վերաբերել են կրթության ոլորտի խնդիրներին, աշխատաշուկայում պահանջված մասնագիտություն ընտրելուն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Էդմոն Մարուքյանն անդրադարձել է նաեւ գործազրկության վերացմանը, տնտեսության զարգացմանը,  արտագաղթին վերաբերող խնդիրներին:

Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում պատգամավորը դպրոցականներին  հորդորել է ապագային նայել հույսով ու հավատով, լինել պահանջատեր եւ լավ սովորել, ընդգծելով, որ երկրի զարգացման շարժիչ ուժը երիտասարդությունն է:

 Հանդիպմանը մասնակցել  է ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը:

Բաց դասի մասնակիցները լուսանկարվել են ԱԺ նիստերի դահլիճում:
 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...