27.03.2019
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ մարտի 27-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Բարձրաստիճան հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը:
Լիլիան Մորի Պասքիեն եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել պատվո հյուրերի հուշամատյանում:
ԵԽԽՎ նախագահը նշել է, որ այսօր էլ դեռ իրականացվում են ցեղասպանություններ եւ պետք է պայքարել ատելության, այլատյացության եւ խտրականության դեմ: «Դրանք հանգեցնում են հանցագործությունների եւ դեմ են մարդու կյանքին, իրավունքներին, արժանապատվությանը»,- ասել է Լիլիան Մորի Պասքիեն:
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, 414 սրահում: Հուլիսի 10-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում կկայանա Ֆինանսավարկայ...