Տպել
27.03.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Կառավարության կառուցվածքի իր տարբերակը
1 / 4

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մարտի 27-ին հրավիրած ասուլիսում ներկայացրել է ՀՀ կառավարության կառուցվածքի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ:

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ Կառավարության հաստատած նախագիծը տեխնիկական բնույթ ունի, այդ պատճառով  բազմաթիվ հարցեր մնացել են անպատասխան, բացակայում է խորհրդարանական վերահսկողության գործիքակազմը:

Տասներկու նախարարության փոխարեն խմբակցությունն առաջարկում է կառավարության կազմում ընդգրկել տասնչորսը, վերականգնել  երրորդ փոխվարչապետի պաշտոնը: Վարչապետին կից Սփյուռքի հարցերով հանձնակատարին կփոխարինի երրորդ փոխվարչապետը, ով կզբաղվի միայն սփյուռքի եւ հայրենադարձության հարցերով եւ կապահովի մեր հայրենակիցների հետ կապն ու կզբաղվի ոլորտի խնդիրներով:

«Լուսավոր Հայաստան»-ի առաջարկած փաստաթղթով վերականգնվել են գյուղատնտեսության եւ մշակույթի նախարարությունները:

«Մի երկրում, որտեղ ՀՆԱ-ի 12 տոկոսն ապահովում է գյուղատնտեսությունը, պետք է վերականգնվի եւ գործի բնագավառը կարգավորող կառույցը»,- ասել է Էդմոն Մարուքյանը:

Պատգամավոր Մանե Թանդիլյանը նույնպես արժեւորել է գյուղատնտեսության դերն ու նշանակությունը երկրի տնտեսության զարգացման գործում:

Պատգամավոր Տարոն Սիմոնյանը կարեւոր է համարել մշակույթի նախարարության՝ որպես առանձին կառույցի վերականգնումը՝ նշելով, որ հայկական պետականության հիմնաքարն ունի մշակութային բովանդակություն:

Փաստաթղթով առաջարկվում է արդարադատության նախարարությունը վերանվանել իրավական հարցերի: ԱԻՆԸ կգործի ներքին գործերի նախարարության կազմում:  Ազգային անվտանգության եւ մյուս ուժային կառույցները հաշվետու կլինեն խորհրդարանին՝ դրանով կապահովվի խորհրդարանական վերահսկողությունը:

Նշվել է, որ առաջարկությունների փաթեթն արդեն ուղարկվել է Կառավարություն: «Մենք պատրաստ ենք երկխոսության»,- ասել է Էդմոն Մարուքյանը: 
  
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...