ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 1-ին ընդունել է մեր երկրում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին:
Խորհրդարանի ղեկավարը, կարեւորելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները, նշել է, որ դրանց առավել խորացմանն ու ընդլայնմանը կնպաստի նաեւ իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը:
Արժեւորելով Հայաստանի եւ Բրազիլիայի օրենսդիր մարմինների միջեւ առկա փոխգործակցությունը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ազգային ժողովում արդեն ձեւավորվել է Հայաստան-Բրազիլիա բարեկամական խումբը, ինչն իր հերթին խթան կհանդիսանա համագործակցության աշխուժացման համար:
Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Բրազիլիայի Դաշնային Սենատին Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ ընդգծելով միջազգային հարթակներում ցեղասպանությունները դատապարտող ու կանխարգելող նախաձեռնություններում համագործակցության կարեւորությունը:
Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսն վստահեցրել է, որ ջանք չի խնայի նպաստելու Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ ջերմ հարաբերությունների ամրապնդմանը: Նա եւս կարեւորել է իրավապայմանագրային դաշտի բարելավմանն ուղղված քայլերի իրականացումը, ինչպես նաեւ պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը` երկու երկրների կապերի խորացման գործում: Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում դեսպանն արժեւորել է բրազիլահայ համայնքի դերակատարությունը` ընդգծելով նաեւ նրանց ակտիվ գործունեությունն ամենատարբեր ոլորտներում:
Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսն Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել հայ-բրազիլական հարաբերությունների եւ համագործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները եւ փոխգործակցության օրակարգը: Արարատ Միրզոյանն այդ հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:
Կողմերը քննարկել են համատեղ նոր ծրագրեր իրականացնելուն առնչվող հարցեր, կարեւորել փոխգործակցության ակտիվացումը մասնավորապես զբոսաշրջության, գյուղատնտեսության ու գիտակրթական ոլորտներում, ինչպես նաեւ ներդրումների խթանման գործում:
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
«Եվրոպական միության ապագան» խորագրով միջխորհրդարանական համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի մարտի 31-ից ապրիլի 2-ը ներառյալ Բուխարեստ (Ռումինիա) են գործուղվել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը: ...
Քննարկվել են հարկային օրենսդրությունում ՓՄՁ-ներին առնչվող հրատապ խնդիրներ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ համագործակցության աշխատանքային խումբը Բաբկեն Թունյանի նախագահությամբ ապրիլի 1-ին գումարել է անդրանիկ նիստը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՓՄՁ ներկայացուցիչներ: Աշխատանքային խմբում ընդգրկված է ՓՄՁ ութ կազմակերպություն: Քննարկվել են ...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի՝ ժամը 15:00-ին կայանալիք անդրանիկ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...
Տեղի կունենա ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 02.04.2019, ժամը 13:00, 214 սենյակ: ...