Տպել
27.04.2005
ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Վրաստանի Հանրապետություն

Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հրավերով` ապրիլի 28-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու, խորհրդարանի նախագահ  Նինո Բուրջանաձեի, վարչապետ Զուրաբ Նողաիդելու, պատրիարք  Իլիա Երկրորդի հետ: Հանդիպում կլինի նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախքան Վրաստան հասնելը`  ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպում կունենա  Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչների հետ, իսկ ապրիլի 30-ին աշխատանքային այցով կլինի Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջեւան, Դիլիջան քաղաքներում` հանդիպելով բնակչության հետ: