ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 5-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` տարադրամի փոխանակման կետերի գործունեության վերաբերյալ:
Քննարկմանը ներկա տնտեսվարողներն իրենց բողոքն են արտահայտել «ՀՀ Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ ըստ դրա՝ փոխանակման կետերի համար ներկայիս 50 հազար դրամի փոխարեն սահմանվում է 3 միլիոն դրամ պետական տուրք: Կարծիք է հնչել, որ պետական տուրքի այդպիսի բարձր չափ սահմանելու դեպքում փոխանակման կետերի մեծ մասը կփակվեն, քանի որ ի վիճակի չեն լինելու վճարել այդ գումարները: Արդյունքում 500 եւ ավելի ընտանիք կդառնա գործազուրկ: Տնտեսվարողները տեղեկացրել են, որ հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ, սակայն հարցի վերաբերյալ որեւէ եզրահանգման դեռեւս չեն եկել: Նաեւ նշվել է, որ ի տարբերություն բանկերի, տարադրամի փոխանակման կետերում երբեւէ չեն գոյանում հերթեր, սպասարկումն իրականացվում է օպերատիվորեն, հաճախորդի համար սահմանվում է հարմար փոխարժեք:
Կառավարության տեսակետը ներկայացրել են ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը եւ ԿԲ իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության եւ զարգացման բաժնի պետ Արման Ալոյանը: Նրանք նշել են, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն է կարգավորել գործունեության ոլորտը՝ այն դարձնելով ավելի վերահսկելի: Ըստ փոխնախարարի՝ փոփոխությունների արդյունքում տարադրամի փոխանակման կետերը կվերամիավորվեն եւ կշարունակեն գործել:
Հարցի վերաբերյալ ելույթ են ունեցել հանձնաժողովի անդամները: Նրանք հարցի վերաբերյալ ներկայացրել են իրենց տեսակետները, հորդորել կողմերին գալ փոխհամաձայնության:
Աշխատանքային քննարկումը նախագահող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ նմանատիպ քննարկումների արդյունքում փորձ է արվում գտնել խնդրի լուծման լավագույն տարբերակը:
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ ապրիլի 5-ին հրավիրած նիստում քննության է առել ոստիկանության, քրեակատարողական եւ այլ ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «2008 թվականի ...
Քննարկվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 5-ին խորհրդարան էին հրավիրվել ՓՄՁ եւ ՏՏ ոլորտների ներկայացուցիչները՝ քննարկելու ՀՀ Կառավարության հեղինակած եւ խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ...
«Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումներ` ԱԺ-ում
Ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի նախաձեռնությամբ եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբ...
Ռումինիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին հյուրընկալել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում
Ապրիլի 5-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները հանդիպում են ունեցել Ռումինիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանի հետ: Դեսպանը խորհրդարանականներին է ներկայացրել հայ-ռումինական հարաբերությունների ներկա օրակարգը ու դր...
Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 5-ին ընդունել է ճանաչողական այցով Հայաստան այցելած Իտալիայի խորհրդարանական ներկայացուցչական պատվիրակությանը` կազմված Սենատի եւ Պատգամավորների պալատի անդամներից: Ողջունելով իտալացի գործընկերներին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարն արժեւորել է երկ...
ՀՀ-ում Չեխիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Արարատ Միրզոյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 5-ին ընդունել է մեր երկրում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային, ով ավարտում է իր պաշտոնավարումը Հայաստանում:Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի շուրջ յոթամյա դիվանագիտական գործունեությունը մեր երկրում` նշելով, ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված քննարկման ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 16:00-ին նախատեսված քննարկման ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Կատարի Պետություն
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 6-10-ը կլինի Կատարի Պետությունում՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքներին:Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի ապրիլի 7-13-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն...
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կայանալիք քննարկման ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ժամը 11:00-ին կայանալիք քննարկման ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...