Տպել
22.04.2019
Քննարկվել են աղետների ռիսկերի նվազեցմանը, քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող հարցեր
1 / 3

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 22-ին հանդիպել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի գլխավորած պատվիրակության հետ:

Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից իրականացվող աջակցման ծրագրերը, որոնք մեծ դերակատարություն ունեն Հայաստանի զարգացման գործում:

Դմիտրի Մարիյասինն անդրադարձել է տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերին եւ պատրաստակամություն  հայտնել խորացնելու համագործակցությունը տարբեր ուղղություններով:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի համակարգողներ Դավիթ Հարությունյանը, Արտակ Ոսկանյանը եւ Արմեն Չիլինգարյանը ներկայացրել են  «Մարդկային անվտանգության բարելավումը», «Աղետների ռիսկերի նվազեցում», «Մարդասիրական ականազերծում», «Քաղաքացիական պաշտպանություն» ծրագրերով իրականացված աշխատանքները: Ըստ մասնագետների՝  ուսումնասիրված ոլորտներում օրենսդրական լուրջ փոփոխությունների, կադրային վերապատրաստումների անհրաժեշտություն կա:

Կարեւորելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի օժանդակությամբ իրականացված աշխատանքները՝  Անդրանիկ Քոչարյանն  ընդգծել է սեյսմիկ ռիսկերի գնահատման, ապահովագրության, արտակարգ իրավիճակներում նախօրոք իրազեկման համակարգի վերաթարմացման արդիական հարցերը:

Քննարկվել են նաեւ այն ոլորտային ուղղությունները, որոնցով նպատակահարմար է զարգացնել հետագա գործակցությունը: Այդ համատեքստում կարեւորվել են փորձագիտական աջակցությանը, Ազգային ժողովի աշխատակազմի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը, խորհրդարանական դիվանագիտությանը եւ պառլամենտարիզմի հետագա զարգացմանը միտված քայլերը:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...