Տպել
25.04.2019
Կանցկացվեն հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներ
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 25 հրավիրած արտահերթ նիստում, որ վարել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, հաստատվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի երկրորդ ընթերցման քննարկման հետ կապված աշխատանքային խմբի ձեւավորման հարցը: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու խմբի աշխատանքներին:

Հանձնաժողովի որոշմամբ ապրիլի 30-ին կանցկացվեն «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումներ:


23.06.2024
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: Հայ խորհրդարանականներն այցելել են նաեւ Ուհան քաղաքի արդ...