ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 2-ին գումարել է հերթական նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:
Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքը լրացնել նոր հոդվածով եւ ապրիլի 16-ը սահմանել որպես Հայ կինոյի օր: Նախատեսվում է, որ տոնական օրը կլինի աշխատանքային: Ապրիլի 16-ն ընտրված է, քանի որ, ինչպես նշել է համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը, 1923 թվականի այդ օրն է հիմնադրվել «Պետկինոն», որը հետագայում՝ 1966 թվականին, վերանվանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի: Նաիրա Զոհրաբյանը փաստել է, որ թեեւ ապրիլի 16-ը որպես տոն նշված չէ հայկական տոնացույցում, այնուամենայնիվ, հենց այդ օրն է Հայաստանի Ազգային կինոակադեմիան անցկացնում հայ կինոյի միակ՝ «Անահիտ» մրցանակաբաշխությունը, այդ օրն են անցկացվում բազմաթիվ միջոցառումներ՝ ուղղված հայկական կինոյի հանրայնացմանը:
Նախագիծը հարակից զեկույցում դրական է գնահատել եւ ընդունումը կարեւորել հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանը:
ՀՀ Կառավարության բացասական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը:
Տարբեր էին նաեւ հանձնաժողովի անդամների տեսակետները. պատգամավորների մի մասն անհրաժեշտ էր համարում ունենալ Հայ կինոյի օր, մյուսները կարծում էին, որ բավարար է նաեւ այն, որ դեկտեմբերի 28-ին միջազգային հանրությունը, որոնց թվում նաեւ Հայաստանը, նշում է Կինոյի միջազգային օրը:
Քվեարկության արդյունքում նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կառաջարկվի ընդգրկելու ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանի հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին, որով արգելվում է կրթական, գիտական եւ հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի՝ աշակերտի, ուսանողի, ունկնդրի, հետազոտողի կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները եւ այլ գործնական աշխատանքները՝ ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն եւ այլն, կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը: Կարգի խախտման դեպքում նախատեսվում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Հեղինակի տեղեկացմամբ՝ փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո չի փոփոխվել, քանի որ չեն եղել առաջարկներ: Նա իրազեկել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո արդեն նկատելի են արդյունքները. շատ ընկերություններ արդեն իսկ հեռացրել են իրենց ծառայությունները գովազդող հայտարարությունները:
Փաթեթը կընդգրկվի ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել երեք` Կրթության եւ գիտության, Մշակույթի, հայրենադարձության եւ սփյուռքի հետ կապերի, սպորտի եւ երիտասարդության, Հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի եւ տեղեկատվության ոլորտներն ընդգրկող ենթահանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագծին, որի նպատակը հանձնաժողովի աշխատանքն առավել դինամիկ եւ օպերատիվ դարձնելն է:
Քննարկվել են քաղծառայությունում արժանիքային համակարգին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Կորյուն Մկրտչյանը, Սոնա Ղազարյանը եւ Նարինե Խաչատուրյանը մայիսի 2-ին հանդիպել են «Դեպի արժանիքահեն հանրային ծառայություն» ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող ԱՄՆ արժանիքային համակարգի պաշտպանության հանձնաժո...
Տնտեսական ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված քննարկումներ ԱԺ մշտական հանձնաժողովում
Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի ներկայացմամբ: Նախագծով նախատեսվում ...
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Մայիսի 2-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Հիմնական զեկուցող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում արձ...
Մայիսյան եռատոնին նվիրված ծառատունկ ԱԺ այգում
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ մայիսի 2-ին խորհրդարանի այգում տեղի է ունեցել ծառատունկ՝ նվիրված մայիսյան եռատոնին: Ծառատունկի մասնակիցները տնկել են 15 լորենի: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հույս է հայտնե...
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) եւ Գերմանիայի Բունդեսթագի կողմից կազմակերպվող «Տնտեսություն. հակամարտությունների աղբյուր, թե հակամարտությունների կանխարգելման եւ հակամարտությունների վերականգնման գործիք» խորագրով սեմինարին մասնակցելու համ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...