Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ մայիսի 9-ին այցելել են Մայր Հայաստան հուշահամալիր: Նրանք ծաղկեպսակներ են դրել ու ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի շիրիմին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Հայրենական մեծ պատերազմում ու Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը:
Հնչել են ՀՀ եւ ՌԴ պետական օրհներգերը, որից հետո Հայաստանի ու Ռուսաստանի զինվորներն ու զինվորականները տոնական քայլերթ են կատարել:
Խորհրդարանականներն ու երկրի ղեկավար կազմի ներկայացուցիչները Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ Մայր Հայաստան հուշակոթողի հարեւանությամբ տեղակայված դաշտային խոհանոցում ճաշակել են զինվորական ուտեստներ, գավաթ բարձրացրել ու շնորհավորել Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ:
Հանդիպել են Հայաստանի եւ Արցախի օրենսդիր մարմինների ղեկավարները
Մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների նախագահների հանդիպումը: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջը շնորհավորել է մայիսյան եռատոնի կապակցությամբ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտ...
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված տոնական միջոցառումներին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 9-ին Արցախում մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված տոնական միջոցառումներին: Ազգային ժողովի նախագահը Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին եւ Շուշիում` Վազգեն Սա...