ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի եւ տեղեկատվության ոլորտներն ընդգրկող ենթահանձնաժողովի ղեկավար Վահագն Թեւոսյանը եւ «ԻՖԿԱ. Հայաստանի անկախ կինոգործիչների համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Սաթիկ Ստեփանյանը մայիսի 15-ին Համագործակցության հուշագիր են ստորագրել:
Կազմակերպությունը, որի կազմում կինոարտադրությամբ զբաղվող տարբեր ընկերությունների անդամներ են, գործունեություն է ծավալում շուրջ երկու տարի, զբաղվում է ոլորտի խնդիրներով, նաեւ՝ շնորհալի երիտասարդների առաջխաղացման համար տարբեր ծրագրերի իրականացմամբ:
Վահագն Թեւոսյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին Հայաստանում կինոարտադրության զարգացումը, պայմանավորված տարբեր հանգամանքներով, կաղում է եւ հուշագրի ստորագրումն ու համագործակցության նման հարթակի ձեւավորումը կարող են բարերար ազդեցություն ունենալ բնագավառի վրա: Նա ընդգծել է, որ հանձնաժողովը բաց եւ պատրաստակամ է ոլորտային տարաբնույթ խնդիրների քննարկման համար:
Խոսելով հուշագրի նպատակների մասին՝ Սաթիկ Ստեփանյանը կարծիք է հայտնել, որ խորհրդարանական հանձնաժողովի հետ համագործակցությունը կարող է նպաստել ոլորտում առկա խնդիրների լուծմանն ու առողջ մթնոլորտի ձեւավորմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մշակման փուլում գտնվող «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի կապակցությամբ, ինչպես տեղեկացրել է Սաթիկ Ստեփանյանը, այժմ խորհրդատվություն են իրականացնում եվրոպացի մասնագետներ:
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի եւ 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ...
Տեղի է ունեցել Հայաստանի եւ Արցախի օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստը
Մայիսի 15-ին Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստը: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բացման խոսքում ողջունել է Արցախի Հանրապետության գործընկերներին եւ հայոց երկու խորհր...
Ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի (DCAF) ղեկավարի տեղակալ Անտյե Ֆրիտցը մայիսի 15-ին ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր: Նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում պաշտպանո...
«Հայաստանին եւ Ռուսաստանին միավորում է դարավոր բարեկամությունը եւ այն անքակտելի է». Անդրանիկ Քոչարյան
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի անդամներ Տիգրան Կարապետյանը, Վարդան Վարդանյանը եւ ԱԺ պատգամավոր Գոռ Գեւորգյանը մայիսի 15-ին հանդիպել են ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի պատվիրակության հետ: Ողջու...
Հայաստանի եւ Արցախի ԱԺ նախագահներն ամփոփել են միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքները
Մայիսի 15-ին Ազգային ժողովում կայացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ճեպազրույցը, որի ընթացքում երկու հայկական պետությունների խորհրդարանների ղեկավարներն անդրադարձել են ՀՀ Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական...
Հանդիպել են երկու հայկական պետությունների օրենսդիր մարմինների ղեկավարները
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին: Ողջունելով գործընկերոջն Ազգային ժողովում` Արարատ Միրզոյանը նշել է, որ վերջին շրջանում հանդիպումները հաճախակի բնույթ են կրում եւ այսօր էլ 7-րդ գումարման Ազգային ժողովում առա...