National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
15.05.2019
Տեղի է ունեցել Հայաստանի եւ Արցախի օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստը
1 / 10

Մայիսի 15-ին Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բացման խոսքում ողջունել է Արցախի Հանրապետության գործընկերներին եւ հայոց երկու խորհրդարանների միջեւ համագործակցության հանձնաժողովի հերթական՝ 13-րդ նիստի կապակցությամբ, որն առաջինն է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման ընթացքում:

Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ ամենաբծախնդիր միջազգային դիտորդական առաքելությունների կողմից 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատվել են որպես ազատ, ժողովրդավարական, թափանցիկ, ինչը, ըստ ԱԺ նախագահի, չափազանց կարեւոր հանգամանք է:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Արցախի գործընկերներին այդ ընտրություններին դիտորդական առաքելությամբ հանդես գալու համար եւ պատրաստակամություն հայտնել Արցախում սպասվող համապետական ընտրությունների ժամանակ հանդես գալ դիտորդական առաքելությամբ:

ԱԺ նախագահ ընտրվելուց հետո Արարատ Միրզոյանն անհրաժեշտ է համարել իր առաջին այցը կատարել Արցախ: «Շփումների ընթացքում բոլոր պատգամավորների միջեւ ձեւավորվել են բարեկամական, ընկերական հարաբերություններ՝ անկախ երկու խորհրդարանների պատգամավորների կուսակցական պատկանելությունից: Հաստատված կապերի մեջ առանձնահատուկ դեր ունեն հանձնաժողովի աշխատանքները՝ որպես կոնկրետ քննարկումների հնարավորություն ընձեռող ձեւաչափ», -ասել է խորհրդարանի ղեկավարը:

ԱԺ նախագահը կարեւորել է համատեղ աշխատանքների արդյունքում համազգային միասնական քաղաքական օրակարգի ձեւավորումը: «Վստահ եմ, որ դա մեր բոլորի ցանկությունը եւ դրա համար առկա են բոլոր հնարավորություններն ու նախապայմանները: Չկան առանձին Հայաստանի եւ առանձին Արցախի շահեր, մեր շահերը միասնական են բոլոր ուղղություններով եւ դրանք պետք է հետեւողականորեն առաջ տանել»,-նշել է Արարատ Միրզոյանը: Նա կարեւորել է նիստի օրակարգային թեման, այն է՝ խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման հեռանկարները եւ խորհրդարանական դիվանագիտության դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

«Մեր խորհրդարանականները, միջազգային հանրության համար առավել հասանելի դարձնելով ղարաբաղյան հիմնախնդրի ծագման դրդապատճառները, էությունն ու առանձահատկությունները,  վստահաբար իրենց ամենօրյա հետեւողական քայլերով պետք է նպաստեն Արցախի միջազգային ճանաչման գործին»,-ասել է ԱԺ նախագահը: Օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է, որ իրավահավասարությունը եւ ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառումը մարդու հիմնարար իրավունքների իրագործման երաշխիքներից են: «Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է եւ կերտում է մեր նախնիների երազած ժամանակակից երկիրը, որի հիմքում են քաղաքացու հիմնարար ազատությունները: Հնարավոր չէ ապրել եւ արարել թշնամական միջավայրում, որտեղ վտանգի տակ է դրվում բնակչության ֆիզիկական անվտանգությունը: ԼՂ ժողովրդի խնդիրները կարիք ունեն առավել միջազգայնացված լինելու. հենց սրանք են հայ պատվիրակների կողմից հնչեցված դիրքորոշումները եւ մոտեցումները տարբեր միջազգային հարթակներում: Մենք ջանք չենք խնայում Ադրբեջանի կողմից իրականությունը խեղաթյուրելու, ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու, տարբեր խորհրդարանական հարթակներում իրականության հետ առնչություն չունեցող բանաձեւերի առաջմղմանը դիմակայելու հարցում»,-ասել է Արարատ Միրզոյանը:

Խոսելով միջազգային կառույցներում ՀՀ ԱԺ պատվիրակությունների գործունեության մասին՝ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ԵԽԽՎ շրջանակներում տարվող աշխատանքներին՝ ընդգծելով, որ ԵԽ-ն հակամարտությունների կարգավորման համապատասխան մանդատ եւ մեխանիզմ չունի, սակայն կազմակերպությունն իր գործառույթների շրջանակներում կարող է ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Արցախի Հանրապետության հետ՝ անկախ որեւէ հանգամանքից: «Մեր ձեռնարկվող քայլերը ԵԱՀԿ, ՆԱՏՕ, ՍԾՏՀ ԽՎ-ներում եւ այլ հարթակներում ուղղված են բարձրաձայնելու ԼՂ-ում ապրող մարդկանց խնդիրները, ինչպես նաեւ հնարավորինս իրականանալի դարձնելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հավասարապես կիրառումը Եվրոպա մայրցամաքի ամբողջ տարածքում, այդ թվում եւ ԼՂ-ում: Այս տարի լրացավ Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարի ռեժիմի հաստատման 25-ամյակը: Այս ընթացքում մենք հավատարիմ ենք եղել հրադադարի եռակողմ համաձայնագրի տառին ու ոգուն եւ հանձնառու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն»,-ասել է Արարատ Միրզոյանը: Ըստ ԱԺ նախագահի՝ հանդես գալով միջազգային խորհրդարանական հարթակներում՝ Հայաստանի պատվիրակները հատուկ շեշտադրումով նշում են, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում վստահության մթնոլորտի ձեւավորումն ունի կենսական նշանակություն:

«Ուրախալի է, երբ տեսնում ենք մեր համատեղ հետեւողական քայլերի արդյունքները՝ Արցախի խորհրդարանի հետ բարեկամության խմբերի շրջանակն ընդլայնելու միտումները, տարեցտարի Արցախ այցելող միջազգային պատվիրակությունների աճող քանակը, աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների կողմից ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ճշմարիտ գնահատականները: Այս ամենն Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված այն քայլերն են, որոնց իրականացման համար համախմբվել են Հայաստանը, Արցախը, եւ Սփյուռքը եւ ինչի շնորհիվ մենք ապացուցում ենք, որ միասին անհաղթելի ենք»,-ասել է խորհրդարանի ղեկավարը:

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հանձաժողովի անդամներին նիստին մասնակցելու համար՝ ցանկանալով նորանոր միասնական հաջողություններ:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը գոհունակություն է հայտնել միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը Երեւանում անցկացնելու կապակցությամբ: Նրա խոսքով՝ անցած ամիսների ընթացքում ՀՀ խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը բարձր ներկայացվածությամբ այցելել են Արցախ եւ հանդիպումներ ունեցել ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ: Քաղաքական ուժերի միջեւ շփումներին զուգահեռ ԱՀ ԱԺ նախագահը կարեւորել է հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացման ձեւաչափը, ինչն ապացուցել է իր արդյունավետությունը: Օրենսդիր մարմնի ղեկավարը խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման համատեքստում կարեւորել է պատգամավորական ներուժի կիրառումը: «ՀՀ միջազգային հեղինակությունն այսօր անհրաժեշտ դրական ազդակներ է հաղորդում միջազգային համահայկական օրակարգի հարցերն առաջ մղելու համար: Այս համատեքստում մեր հիմնական ջանքերը պետք է սեւեռվեն միջազգային գործընկերների հետ առկա հարաբերություններն ամրապնդելու, նոր գործընկերային կապեր հաստատելու եւ տարբեր հարթակներում Արցախի ճանաչելիության հարցերը բարձրաձայնելու վրա»,-ասել է Աշոտ Ղուլյանը:

Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, Հայաստանի խորհրդարանի գործընկերներին՝ ջերմ ընդունելության համար եւ մաղթել օգտավետ աշխատանք:

Այնուհետեւ խորհրդարանականներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը, որն ընթացել է դռնփակ ձեւաչափով:


27.09.2024
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...

27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am