Տպել
22.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հյուրընկալել է Միացյալ Թագավորության պաշտպանության հետազոտությունների արքայական քոլեջի ունկնդիրների
1 / 14

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները մայիսի 22-ին հանդիպել են արտագնա ուսումնական գործընթացի շրջանակում տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Միացյալ Թագավորության պաշտպանության հետազոտությունների արքայական քոլեջի ունկնդիրների հետ:

Միացյալ Թագավորության պաշտպանության ակադեմիայի պրոֆեսոր Դավիթ Էլերիի տեղեկացմամբ՝ այցի նպատակն է ծանոթանալ տարածաշրջանում առկա խնդիրներին, մարտահրավերներին, ինչպես նաեւ բարենպաստ հնարավորություններին:

Ողջունելով հյուրերին՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրել է անցյալ տարի դեկտեմբերին մեր երկրում տեղի ունեցած ազատ, արդար եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված օրենսդիր մարմնի կառուցվածքը, խորհրդարանական կառավարման համակարգին անցած երկրի օրենսդիր մարմնի օրակարգում առկա առաջնահերթությունները՝ վերահսկողական գործառույթի իրականացում, օրենսդրական դաշտի կատարելագործում, խորհրդարանի կարողությունների հզորացում, անկախ փորձագիտական, վերլուծական հմտությունների զարգացում: Նա անդրադարձել է խմբակցության ծրագրերին, խոսել Հայաստանում հեղափոխությունից հետո տեղի ունեցող գործընթացների, իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի մասին:

Խմբակցության ղեկավարը եւ անդամները պատասխանել են հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են անկախ դատական համակարգ ունենալուն, կոռուպցիայի դեմ պայքարին, ՀՀ կողմից վարվող արտաքին քաղաքականությանը, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը եւ այլն:

Քոլեջի ունկնդիրները տեղեկացրել են, որ մինչ Հայաստան այցելելը եղել են նաեւ Ադրբեջանում եւ Վրաստանում:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...