Տպել
24.05.2019
Քննարկվել են տեղեկատվության անվտանգության ապահովմանը, զինվորական ծառայությանը վերաբերող օրինագծեր
1 / 4

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ մայիսի 24-ին քննարկել է «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հանձնաժողովականներին ներկայացրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Համաձայնագիրը ատորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 30-ին. նպատակն է համագործակցության ամրապնդումը տեղեկատվական սպառնալիքներին դիմակայելու մեխանիզմների զարգացման ոլորտում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը հետաքրքրվել է, թե ինչու՞ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները չեն վավերացրել համաձայնագիրը: Արթուր Վանեցյանի խոսքով՝ ՌԴ-ն ու Բելառուսի Հանրապետությունն արդեն վավերացրել են, իսկ մյուս երկրներում՝ ընթացքի մեջ է:

Հարակից զեկուցող Սողոմոն Սողոմոնյանը կարեւորել է նախագծի անհրաժեշտությունը՝ առաջարկելով տալ դրական եզրակացություն:

Նախագիծը դրական եզրակացությամբ առաջարկվել է ընդգրկել ՀՀ ԱԺ 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը քննարկել եւ բացասական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ հեղինակի` հիմնավորված չէ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց արարողակարգային, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման համար կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ազատության սահմանափակումը: Նրա համոզմամբ՝ տեղեկատվությունը խիստ արժեքավոր է եւ կարեւոր՝ պետական գնումների մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների, հանրությանը իրազեկելու, ինչպես նաեւ լրագրողական հետաքննություններ իրականացնելու համար: Պատգամավորը նշել է, որ նման տեղեկատվությունը պետական գաղտնիքների ցանկում ներառելը լրջորեն նվազեցնում է պետության հաշվետվողականությունը հանրության առջեւ եւ իջեցնում պետական գնումների նկատմամբ քաղաքացիների վստահության մակարդակը:

Հարակից զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի դիտարկմամբ՝ նման ինֆորմացիայի տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար:

ՀՀ արդարատատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը ներկայացրել է կառավարության դիրքորոշումը եւ առաջարկել գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ:

Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հանձնաժողովականներին ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Նրա խոսքով՝ նախագծի ընդունմամբ կապահովվի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակում տարկետումների կամ ազատումների տրման, պայմանագրային զինվորական ծառայության եւ պահեստազորային պատրաստության կազմակերպման գործընթացի պատշաճ կազմակերպումը:

Պատգամավորների հարցերը վերաբերել են տարբեր հատուկ ծրագրերով ծառայությունների ժամկետների փոփոխությանը, երկրապահ կամավորականների կարգավիճակին: Գաբրիել Բալայանն առաջարկել է նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում:

Նախագիծը դրական եզրակացությամբ առաջարկվել է ընդգրկել ՀՀ ԱԺ 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հանձնաժողովականներին ներկայացրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Հեղինակի ներկայացմամբ՝ զինվորական ծառայության ժամկետը հաշվարկելու կարգը սահմանվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, իսկ զինվորական ծառայության ստաժում հաշվառվող ժամանակահատվածները հաշվարկելու առանձնահատկությունները կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով: Ըստ պատգամավորի՝ երկու օրենքների միջեւ առաջացել է հակասություն. արդեն կան նախադեպեր, երբ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից տրված տեղեկանքում հաշվարկված ընդհանուր ստաժը եւ տվյալները չեն համապատասխանել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված փաստաթղթում ներկայացված տվյալների հետ, եւ հետեւաբար, չի հաշվարկվել համապատասխան կենսաթոշակ: Նախագծով հեղինակն առաջարկել է շտկել առկա անհամապատասխանությունները:

Կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Բալայանն առաջարկել է գործող օրենքի դրույթները թողնել անփոփոխ: Պատգամավորներն առաջարկել են հետաձգել նախագծի քննարկումը, կազմակերպել աշխատանքային քննարկում՝ հստակեցնելու համար որոշ խնդրահարույց դրույթներ: Սակայն Տիգրան Ուրիխանյանն առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում կատարել խնդրահարույց դրույթներին վերաբերող լրամշակումներ: Նախագիծը ստացել է բացասական եզրակացություն:

Հանձնաժողովը քննարկել է «Բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թվականի հունվարի 22-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն հանձնաժողովականներին ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Բանախոսի ներկայացմամբ՝ այն հնարավորություն է տալիս ստեղծել կայուն համագործակցային կապեր ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ, արդյունավետ կազմակերպել եւ իրականացնել արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության համատեղ աշխատանքները: Նախագիծը դրական եզրակացությամբ առաջարկվել է ընդգրկել ՀՀ ԱԺ 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ինչպես նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի քննարկումը հեղինակների առաջարկությամբ հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով:

Մինչեւ երկամսյա ժամկետով հետաձգվել է նաեւ Կառավարության հեղինակած «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը:


14.05.2024
Մարիամ Պողոսյանն այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Մարիամ Պողոսյանը մայիսի 14-ին hամայնքային հերթական այցի շրջանակում այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ: Պատգամավորը  հանդիպել է  Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպր...

14.05.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ...

14.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի...

14.05.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարա...

14.05.2024
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը
Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարո...

14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...