Տպել
06.06.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվել են բյուջետային քննարկումները
1 / 6

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում Արման Եղոյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ հունիսի 6-ին քննարկվել է «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2018 թվականին արտաքին աղբյուրներից տրամադրվել են ավելի քան 11.2 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով տարեկան ճշտված ծրագրի 29.1%ը: Վարկային միջոցների հաշվին իրականացվել է 18 ծրագիր:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ հաշվետու տարում ՀՀ-ԵՄ հարաբերություններում գրանցվել են մի շարք կարեւոր ձեռքբերումներ:

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նախարարը նշել է, որ այն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ԵՄ բոլոր անդամ պետությունների կողմից վավերացման գործընթացն ավարտին հասցնելուց հետո: Նա ընդգծել է, որ 2018 թ. ՀՀ վարչապետի կողմից վերստեղծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ Հայաստան-Եվրամիություն Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով, որի շրջանակներում մշակվել է համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզ եւ ոլորտային մոտարկման գործընթացի իրականացում:

Զեկուցողի տեղեկացմամբ՝ 2018 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստի ընթացքում Եվրամիությունը հաստատել է իր աջակցությունը Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին՝ ընդգծելով, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումը բարեփոխումների եւ արդիականացման հիմնական գործիք կհանդիսանա, կօգնի ներդրումների ներգրավմանը եւ հստակ օգուտներ կապահովի ինչպես ԵՄ, այնպես էլ մեր երկրի քաղաքացիների համար:

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է նաեւ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության գործընթացին: Նախարարը նշել է, որ ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունն առանձին այցեր է նախատեսում ԵՄ անդամ մի շարք երկրներ՝ խթանելու մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը:

Զեկուցողները պատասխանել են նաեւ խորհրդարանականների բարձրացրած հարցերին, որոնք վերաբերել են ԵՄ երկրներ վիզաների ազատականացման գործընթացին, ազատ տնօրինվող դրամաշնորհների մոնիթորինգին, ԵՄ երկրներ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թվի նվազմանը, համազգային խնդիրների շուրջ հայ համայնքի ներգրավմանը եւ այլն:


06.08.2024
Կարեւորում եմ հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Ռուստամ Բաքոյան
Հատկապես վերջին ժամանակաշրջանում մենք հետեւողականորեն խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության անդամ երկրների հետ: Հայաստանի համար առանցքային էր ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչը, վստահաբար, նոր թափ կհաղորդի ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի կայուն փոխգործակցությանը. ...

06.08.2024
Պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. Մարիամ Պողոսյան
Կարծում եմ պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը հասարակական կազմակերպությունների նե...

06.08.2024
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը  2024 թվականի օգոստոսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձա...

06.08.2024
Վլադիմիր Վարդանյանն ամփոփել է իր ղեկավարած հանձնաժողովի նախորդ նստաշրջանի աշխատանքները
ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Գումարել է 19 նիստ, որից 8-ը՝ արտահերթ: Հանձնաժողովում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է 91 օրենքի  նախագիծ: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ հանձ...