ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ հուլիսի 9-ին հրավիրած արտահերթ նիստում քննության է առել Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի թեկնածության եւ թեկնածուի ընտրության համար ԱԺ առաջադրման մասին հարցը:
Պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը, ներկայացնելով թեկնածուի՝ Հասմիկ Ղահրամանյանի կենսագրությունը, կարեւորել է մասնագիտական որակները, աշխատանքային բազմափորձությունը:
1995 թվականից նա աշխատաում է Կենտրոնական բանկում, ղեկավարում է Դրամավարկային քաղաքականության վարչությունը, տնտեսագիտության թեկնածու է, ատենախոսության թեման՝ «Գնաճը, դրա դրսեւորման առանձնահատկությունները եւ մակրոտնտեսական կարգավորման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», գիտական հոդվածների հեղինակ է, տիրապետում է օտար լեզուների:
Հասմիկ Ղահրամանյանի հավաստմամբ՝ ՀՀ ԿԲ-ն մշտապես զարգացող կառույց է: Ըստ նրա՝ տնտեսական աճի հիմնասյուններ են գների եւ ֆինանսական կայունության ապահովումը, ինչն իրականացնում է երկրի գլխավոր դրամատունը:
Բանախոսին ուղղվել են հարցեր, որոնք հիմնականում առնչվել են գնաճին, դրա զսպման մեխանիզմների կատարելագործմանը, երկարաժամկետ հատվածում ֆինանսական կայունության ու տնտեսական աճի ապահովման խնդիրներին:
Հանձնաժողովականները 4 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցին տվել են դրական եզրակացություն: Ազգային ժողովը ՀՀ ԿԲ խորհրդի կազմում կառաջադրի Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը:
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 9-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Վահե Էնֆիաջյանի առաջարկով պատգ...
Քննարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ ունենալուն վերաբերող օրենսդրական կարգավորումները
Հուլիսի 9-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որը վարել է հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը: Կառավարության հեղինակած «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովականներին ներկայ...
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 09:00-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 9:00-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Հուլիսի 9-ին` ժամը 10:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 9-ին` ժամը 10:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:...