Տպել
11.07.2019
Քննարկվել են դատական եւ ընտրական համակարգերում նախատեսվող բարեփոխումներին առնչվող հարցեր
1 / 5

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը հուլիսի 11-ին հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատվիրակության ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են դատական եւ ընտրական համակարգերում նախատեսվող բարեփոխումներին առնչվող հարցեր: Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է վերոնշյալ ուղղություններով հանձնաժողովի առաջիկա անելիքները, կարեւորել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների մասնագիտական աջակցությունը նախատեսվող բարեփոխումների իրականացման հարցում:

Անդրադարձ է կատարվել նաեւ հակակոռուպցիոն քաղաքականության ամբողջական եւ արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ քայլերին: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ սույն թվականի հուլիսի 12-ին տեղի կունենա հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը:


09.07.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, 414 սրահում: Հուլիսի 10-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում կկայանա Ֆինանսավարկայ...