Տպել
02.09.2019
Վահե Էնֆիաջյանը հանդիպել է ուսման մեջ գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանողների հետ
1 / 9

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության քննարկման նպատակով  սեպտեմբերի 2-ին հանդիպել է ուսման մեջ գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ոլորտի խնդիրներով հետաքրքրված շահագրգիռ անձանց հետ:

Խորհրդարանի փոխնախագահը շնորհավորել է հյուրերին Արցախի Հանրապետության անկախության տոնի եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Վահե Էնֆիաջյանը տեղեկացրել է, որ շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում է բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողների կրթաթոշակը դարձնել 20.000 դրամ, ներկայիս 5000 դրամի փոխարեն, իսկ գերազանց առաջադիմությամբ ուսանողներինը՝ 30.000 դրամ՝ 6000-ի փոխարեն:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ 1999թ-ից առ այսօր նշված օրենքի վերոհիշյալ դրույթը փոփոխությունների չի ենթարկվել, իսկ կրթաթոշակի 5000 դրամը համադրելի է եղել այդ տարիների նվազագույն աշխատավարձի հետ:

Փոխնախագահի տեղեկացմամբ՝ նախագծի մշակման փուլում ուսումնասիրվել է նաեւ միջազգային փորձը:

Օրենսդրական նախագիծը, ըստ Վահե Էնֆիաջյանի, խորհրդարանի հավանությանն արժանանալու դեպքում, ուժի մեջ կմտնի 2020թ-ի սեպտեմբերի 1-ին:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը պատասխանել է նաեւ ուսանողների հարցերին, լսել նրանց առաջարկները:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...