Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում մեկնարկել են «Էկոլոգիական քաղաքականության մասին» եւ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման աշխատանքները՝ հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի եւ հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ:
Նախագծերի մշակման գործընթացում հանձնաժողովի եւ ՄԱԿ-ի ԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության եւ իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի եւ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ օգտագործում» ծրագրի միջեւ համագործակցության արդյունքում տրամադրվելու է փորձագիտական աջակցություն:
Քննարկման մասնակիցների գնահատմամբ՝ նախագծերն առանցքային նշանակություն ունեն ՀՀ էկոլոգիական օրենսդրության համակարգն ամբողջացնելու համատեքստում: Մասնավորապես, «Էկոլոգիական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը պետք է սահմանի շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների կառավարման ոլորտի հիմնական գործիքները եւ իրավական ինստիտուտները: Դրանք պետք է ներդաշնակորեն զուգորդվեն ճյուղային օրենքներում ամրագրված գործիքների հետ:
Օրենսդրական նախաձեռնություններն առաջիկա երկու ամսում, ըստ բովանդակային բաժանումների, քննարկվելու են հանձնաժողովում ձեւավորված աշխատանքային խմբերում:
Հանրության շահերին առնչվող այս նախագծերի ընդլայնված քննարկմանը կհրավիրվեն նաեւ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման մասնակիցները կարեւորել եւ հրատապ են համարել վերոնշյալ, ինչպես նաեւ բնապահպանությանն ու շրջակա միջավայրին, հանքարդյունաբերությանը, ջրային ռեսուրսների կառավարմանը վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների եւ հայեցակարգերի մշակումն ու ընդունումը:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ին կայացած հերթական նիստում, որը նախագահել է Վլադիմիր Վարդանյանը, առաջին ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Հանձնաժողովը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի ներկայացմամբ քննարկել...
Քննարկվել են «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության բյուջետային ծրագրերը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ սեպտեմբերի 3-ի նիստում քննարկել է «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրա...
Նիստում քննարկվել են Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման արդի հիմնախնդիրներ
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Միքայել Մելքումյանի նախագահությամբ սեպտեմբերի 3-ին հրավիրել է հերթական նիստ: ՀՀ կառավարության որոշմամբ հետաձգվել է երկրորդ ընթերցմամբ քննարկվելիք «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու...
Քննարկվել են արտաբյուջեին, բանկերում ավանդների սահմանաչափերին, հաշվապահական հաշվառմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ սեպտեմբերի 3-ին հրավիրած նիստում քննության է առել ԱԺ յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգային մի շարք հարցեր: «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություննե...
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ՀՀ ԱԺ աշխատակազմը հայտարարում է լրագրողների հավատարմագրում
ՀՀ ԱԺ աշխատակազմը 2019թ. օգոստոսի 20-ից մինչեւ 2019թ. սեպտեմբերի 3-ն իրականացնում է ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում: Լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության հե...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` 26.08.2019, ժամը 14:00, 214 սենյակ, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով...