ՀՀ ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի անդամները սեպտեմբերի 5-ին հանդիպել են մեր երկրում Մոլդովայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուսլան Բոլբոչանի (նստավայրը Կիեւ) եւ ՀՀ-ում ՄՀ պատվավոր հյուպատոս Մակար Պետրոսյանի հետ:
ՀՀ ԱԺ բարեկամական խմբի ղեկավար Արմեն Փամբուխչյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է Մոլդովայի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ եւ նշել, որ թեեւ դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջեւ սկիզբ են առել դեռեւս 1992 թվականից, սակայն հետագայում անհրաժեշտ զարգացում չեն ապրել: Ըստ պատագամավորի` այսօր Հայաստան-Մոլդովա համագործակցության համար բացվում են նոր հեռանկարներ:
Հանդիպմանն անրադարձ է կատարվել երկկողմ ապրանքաշրջանառության աճին, երկուստեք պատրաստակամություն հայտնվել աջակցելու տնտեսության զարգացմանն ու փոխշահավետ համագործակցությանը:
Դեսպան Ռուսլան Բոլբոչանը խորհրդարանականներին հրավիրել է ներկա գտնվելու ՀՀ-ում Մոլդովայի Հանրապետության հյուպատոսարանի բացման արարողությանը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպելու բարեկամական խմբերի ձեւաչափում:
ՀՀ Ազգային ժողովի եւ ԲՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստում
Սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստը՝ համանախագահներ Վահե Էնֆիաջյանի եւ Բոլեսլավ Պիրշտուկի նախագահությամբ: Նիստում ողջույնի խոսքով հանդես է եկել ԱԺ փոխնախագ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում` խորհրդարանականները, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ու արտաքին գերատեսչության ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել են 2020-22 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի բաղադրիչներն ու հաջորդ ...
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ավարտել է հերթական նիստի աշխատանքը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հրավիրված նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություններ է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների: Դրանց վերաբերյալ եղել են հեղինակների կողմից ընդունելի տեխնիկական բնույթի առ...
Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Բելառուսի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկին; Ողջունելով բելառուս գործընկերոջը ՀՀ Ազգային ժողովում՝ Վահե Էնֆիաջյանը կարեւոր է համարել հայ-բելառուսական միջխորհրդարանական համագործ...
Մշտական հանձնաժողովը մի շարք համաձայնագրերի դրական եզրակացություն է տվել
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել յոթ համաձայնագրի, որոնք կընդգրկվեն ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում: «1992 թվակ...
Քննարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բյուջետային ծրագրերը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Բաբկեն Թունյանի նախագահությամբ սեպտեմբերի 5-ին հրավիրված աշխատանքային նիստում շարունակվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրել է ֆինանսա...
ՀՀ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են ՀՀ-ում Լատվիայի դեսպանի հետ
ՀՀ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները սեպտեմբերի 5-ին հանդիպել են ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգրիդա Լեւրենսիի (նստավայրը Թբիլիսի) եւ մեր երկրում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի հետ: Խմբակցության ղե...
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԱՄԿ եւ ԵՄ ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում սեպտեմբերի 5-ին կազմակերպվել է աշխատանքային հանդիպում Եվրոպական միության (ԵՄ) եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ներկայացուցիչների հետ՝ քննարկելու աշխատանքային իրավունքի ոլորտում առկա օրենսդրական եւ իրավակիրառ պրակտիկայի խ...
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 16:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Մոլդովայի դեսպանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Մոլդովայի դեսպան Ռուսլան Բոլբոչանին: Զրուցակիցները քննարկել են հայ-մոլդովական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու երկկողմ փոխգործակցության առավել ամրապնդմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում ...
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` ժամը 13:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...