ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ սեպտեմբերի 6-ի նիստում քննարկել է «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւկադաստրի կոմիտեի ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը ներկայացրել է 2020-2022 թվականների ընթացքում իրականացվելիք մրցակցային քաղաքականության գերակա ուղղությունները, մրցակցության խրախուսմանն ու զարգացմանն ուղղված կարգավորման մեխանիզմները:Հանձնաժողովը 2020 թվականին կանխատեսում է իրականացնել 403 մլն 303 հազար դրամի, 2021 թվականին՝ 410 մլն 960 հազար դրամի եւ 2022 թվականին՝ 417 մլն 41 հազար դրամի ընդհանուր ծախսեր:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի ներկայացմամբ՝ 2020-2022 թվականների ընթացքում կառույցն անցում կկատարի առցանց ծառայությունների համակարգին՝ հրաժարվելով թղթային փաստթղթաշրջանառությունից: Ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով կիրականացվեն մի շարք կառուցվածքային փոփոխություններ: 2020-2022 թվականներին իրականացվելու են գյուղատնտեսական նշանակության հողերի գույքագրման եւ կադաստրային քարտեզներում տեղ գտած անճշտությունների ուղղման աշխատանքներ:
2020 թ. հիմնական ծրագրերն իրականացնելու համար կոմիտեին բյուջեով նախատեսվել է 5 մլն 200 հազար դրամ, 2021 թվականին՝ 5 մլն 700 հազար դրամ, իսկ 2022 թվականին՝ 6 մլն 300 հազար դրամ:
ԱԺ պատգամավորների գործուղումներ
«Աշխատանքային իրավունք եւ վերահսկողություն» թեմայով «Միջազգային Այցելու» ծրագրին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 7-28-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը: ...
Քննարկվել են բնապահպանության ոլորտի գալիք տարվա ծրագրերը
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին սկսել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բնապահպանության ոլորտի ծրագրերի նախնական քննարկումը, ծանոթացել ոչ ֆինանսական ցու...
Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, հանձնաժողովի անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը, Սոֆյա Հովսեփյանը, Հարություն Բաբայանը, Աննա Կոստանյանը, Վահագն Թեւոսյանը եւ Լիլիթ Ստեփանյանը սեպտեմբեր...
Բարեկամական խմբի անդամները հյուրընկալել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները սեպտեմբերի 6-ին հանդիպել են մեր երկրում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը կարեւորել է իր ղեկավարած խմբի առաջիկայում նախատեսվող այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանդիպման ընթացքում ա...
Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը
Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ սեպտեմբերի 9...
ՀՀ եւ ԲՀ Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուսական կողմի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուսական կողմի պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին հանձնաժողովի համանախագահ ԲՀ Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի 1915 թվական...