ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին սկսել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բնապահպանության ոլորտի ծրագրերի նախնական քննարկումը, ծանոթացել ոչ ֆինանսական ցուցանիշներին ու նախատեսված միջոցառումներին:
Համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տվյալների՝ գալիք տարում նախատեսված է իրականացնել մի շարք ծրագրեր եւ միջոցառումներ՝ ուղղված բնության պահպանությանն ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցմանը:
Ի թիվս այլ բնապահպանական ծրագրերի՝ նախատեսվում է իրականացնել 797 հա անտառվերականգնման աշխատանքներ, 60 տոկոսով կանխարգելել մարդածին աղետները, 10 տոկոսով նվազեցնել որսագողությունը, 8 տոկոսով՝ ապօրինի ծառահատումները:
Նշվել է, որ նվազեցվել են վնասատուների դեմ պայքարի համար նախատեսված ֆինանսական միջոցները, ինչը նրանք լուրջ խնդիր են համարել:
Ըստ նախագծի՝ 2020 թվականին իրականացվելու են Սեւանա լճի մաքրման աշխատանքներ, ջրի որակի ստուգման նպատակով երեք անգամ կատարվելու է նմուշառում:
Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը հետաքրքրվել է, թե արդյոք հնարավոր չէ ավելացնել նմուշառումը, որին ի պատասխան նշվել է, որ դա հնարավոր կլինի, եթե ավելացվեն ֆինանսական միջոցները: Այս համատեքստում Վարազդատ Կարապետյանը նկատել է, որ նախկինում եւս ֆինանսական միջոցներ են հատկացվել լճի մաքրման համար, սակայն եղել են տարիներ, երբ աշխատանքներ չեն իրականացվել, թեեւ ցույց է տրվել հակառակը:
Վարազդատ Կարապետյանը խնդրահարույց է համարել ծրագրերում որպես արդյունք ակնկալվող թվային ցուցանիշները, քանի որ չկան տվյալներ՝ նախորդ տարիներին կատարված նույն աշխատանքների վերաբերյալ:
Հանձնաժողովի նախագահն առաջարկել է վերանայել ներկայացված տվյալները եւ հաջորդ քննարկմանը ներկայացնել առավել հստակ եւ պարզ տեղեկություններ:
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...