Տպել
16.09.2019
Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-16:45, ք. Երեւան, Անի Պլազա  հյուրանոցի  «Անի» սրահում տեղի կունենա հանրային լսում՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի շուրջ օրենսդրական փոփոխությունների գործընթացի շրջանակում անցկացվող «Կուսակցությունների ֆինանսավորում» թեմայով: 
  
Հարգելի ԶԼՄ ներկայացուցչներ, 
  
Հայաստանում գերմանական Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամը ՀՀ ԱԺ հովանու ներքո եւ ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի հետ համագործակցությամբ հրավիրում է Ձեզ լուսաբանելու ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության կողմից նախաձեռնած «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի շուրջ օրենսդրական փոփոխությունների գործընթացի շրջանակում անցկացվող հանրային քննարկմանը: 
  
Հանրային քննարկումը նվիրված կլինի «Կուսակցությունների ֆինանսավորում» թեմային եւ նպատակ ունի ստեղծել շահառուների կարծիքների հավաքագրման լրացուցիչ հարթակ, ինչպես նաեւ առաջատար մասնագետների ներգրավման միջոցով  տրամադրել տեղեկատվություն միջազգային լավագույն փորձի մասին: 
  
  
Քննարկման աշխատանքային լեզուներն են հայերենն ու անգլերենը՝ համաժամանակյա թարգմանությամբ: Քննարկման օրակարգը կցվում է սույն հրավերին: 
  
Խնդրում ենք ձեր մասնակցությունը հաստատել՝ գրելով  էլ. նամակ anna@fes.am էլ. հասցեին մինչ սեպտեմբերի 17-ը՝ ժամը 17:30-ը: 
  
Համաժողովի կազմակերպիչ՝ Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամ (http://www.fes-caucasus.org/): 
  
Հարցերի պարագայում դիմել Լիանա Բադալյանին բջջ. +374 91007795 
  
Հարգանքներով՝ Կազմակերպիչներ
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...