Տպել
18.09.2019
Մեկնարկել է «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» քառամյա ծրագիրը
1 / 15

ՀՀ Ազգային ժողովին աջակցելու նպատակով միջազգային հանրությունը մեկտեղում է ջանքերը՝ բարձրացնելու այս կառույցի ընդհանուր արդյունավետությունը որպես քաղաքականություն մշակող հաստատություն, ամրապնդելու անհրաժեշտ կարողությունները սեփական մանդատի կենսագործման ու Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ-ներ) իրականացումը մոնիթորինգի ենթարկելու համար՝ կառավարման ժամանակակից ու նորարարական գործիքների ու մեխանիզմների կիրառման միջոցով:

Սեպտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Բիրյեր Կարլսոնը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը եւ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը պաշտոնապես հայտարարել են Ազգային ժողովին օժանդակության՝ «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» քառամյա ծրագրի մեկնարկը, որն իրականացվելու է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից:

Ծրագրի նպատակն է ուժեղացնել Հայաստանի օրենսդիր մարմինը, որպեսզի վերջինս իրականացնի օրենքների մշակման, վերահսկողության եւ ներկայացուցչականության ապահովման իր առանցքային գործառույթները՝ պետական կառավարման համակարգում իր նոր ու հիմնավորապես ընդլայնված դերի շրջանակում՝ կենտրոնանալով խորհրդարանական աշխատանքների որակի, թափանցիկության ու ներառականության մակարդակների բարձրացման վրա՝ համահունչ ԿԶՆ-ներին եւ ոչ ոքի չանտեսելու գլոբալ «Օրակարգ 2030»-ին:

Իր ողջույնի խոսքում, ընդգծելով ծրագրի կարեւորությունը, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հատկապես շեշտել է. «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագիրը լուրջ նպաստ է՝ Ազգային ժողովի դերի բարձրացմանը եւ Հայաստանում ընթացող բարեփոխումների ճանապարհին խորհրդարանի աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն միտված մեր ծրագրերում: Շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին կարեւոր այս բարեփոխումներում անմիջական ներգրավվածության եւ աջակցության համար»:

Ծրագրի բացման շնորհանդեսին Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշել է. «Ուրախ եմ, որ Միացյալ Թագավորության կառավարությունն աջակցում է այս նախաձեռնությանը՝ ֆինանսավորելով այն իր «Լավ կառավարման հիմնադրամի» միջոցով: Այս հիմնադրամի նպատակներից մեկն էլ կայացող ժողովրդավարական ինստիտուտներին աջակցելն է՝ Հայաստանում, ինչպես եւ Միացյալ Թագավորությունում, խորհրդարանը ժողովրդավարության ինստիտուցիոնալ հիմնասյունն է»:

«Շվեդիան հպարտ է գործընկեր լինել այս կարեւոր նախագծում: Մենք  ընդլայնում ենք մեր աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ներառյալ ժողովրդավարության ամրապնդմանը, որի մեջ խորհրդարանը հատուկ դերակատարում ունի»,- ասել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Բիրյեր Կարլսոնը:

«Այսօր ավելի, քան երբեւէ, ժողովրդավարության խթանումը գտնվում է Ազգային ժողովի մանդատի առանցքում» Այս գործառույթն իրականացնելու համար խորհրդարանը կզինվի կառավարման նորարարական գործիքներով՝ դիմագրավելու բարդ ու համալիր մարտահրավերներին, բարձրացնելու հաշվետվողականությունը, արմատավորելու ապացուցահեն քաղաքականությունների մշակման գործելակերպը, որը թույլ կտա ներգրավել հանրությանը, այդ թվում՝ քաղաքացիական հասարակությանը, եւ նրանց կընձեռնի հնարավորություններ՝ իրենց նպաստը բերելու օրենսդրական գործընթացներին»,- նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը:

Ծրագիրն իրականացվելու է ազգային եւ միջազգային շահագրգիռ գործընկերների հետ սերտ համագործակցության ու համակարգման միջոցով՝ ապահովելու լիարժեք սիներգիաներ խորհրդարանին օժանդակություն ցուցաբերող ընթացիկ ու առաջիկա ծրագրերի հետ, որոնք աջակցություն են ստանում Միացյալ Թագավորության, Եվրոպական միության, Գերմանիայի, ԱՄՆ ՄԶԳ-ի եւ այլ դոնորների կողմից: 
  
 


26.06.2024
Հայկական հնագույն պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը մշակութային ողբերգություն է, միջազգային օրենքի, մարդու իրավունքների կոպտագույն խախտում. Հայկ Մամիջանյան
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: «Հարգելի՛ գործընկերներ, Ես կցանկանայի լրացնել Հարավային Կովկասին վերաբերող հատվածում զեկուցողի կողմից ներկայացված փաստերը, քանի որ հայկական հարուստ ու...

26.06.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 26-ին հանդիպել է նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր՝ սկսած տարածաշրջանային ընթացիկ մարտահրավեր...

26.06.2024
Պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում. Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում: Իր զեկույցում պատգամավորն ասել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվգենյա Կրավչուկին զեկույցի համար: Այս զեկույցը քննարկվել է մեր հանձնաժողովում տարբեր ձեւաչափերով եւ...

26.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարի...

26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գե...