ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 19-ի արտահերթ նիստում քննարկել է կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Ըստ հիմնական զեկուցող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի՝ օրինագիծը վերաբերում է ավելացված արժեքի հարկի գծով՝ 2017 թվականի հուլիսի 1-ին նախորդող ժամանակաշրջանում առաջացած պարտքերի վերադարձին: Բանախոսի ներկայացմամբ՝ 2018 թվականի հունվարի 1-ից Հարկային օրենսգրքի ընդունմամբ՝ տարանջատում է մտցվել ԱԱՀ-ի դեբետների միջեւ. դրանք դասակարգվել են 2 մասի՝ հին եւ նոր: 2017 թվականի հուլիսի 1-ից հետո առաջացած ԱԱՀ դեբետները հարկ վճարողի դիմումի հիման վրա հետ են վերադարձվում: Կառավարության որոշմամբ մշակվել է վերադարձի ուսումնասիրման եւ հավաստիացման կարգ, մինչեւ 20 մլն դրամ ԱԱՀ դեբետների համար նախատեսվել է պարզեցված ընթացակարգ: Առաջարկվող փոփոխությամբ վերացվում է հին ու նոր դեբետների միջեւ անջրպետը, եւ ընդհանուր բոլոր ԱԱՀ դեբետները ենթակա են հետ վերադարձման:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեբետների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 56 մլրդ դրամ, ըստ առաջարկվող նախագծի, մինչեւ 5 մլն ԱԱՀ դեբետային գումար ունեցողներին մեխանիկորեն հետ է վերադարձվելու գումարը, իսկ 5 միլիոնից մինչեւ 40 մլն դեբետային գումար ունեցողների դեպքում կիրառվելու է պարզեցված ընթացակարգ:
Նախագծի ընդունմամբ կվերանայվի նաեւ ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գծով պարտավորությունների մարման հերթականությունը:
Պատգամավորներն իրենց ելույթներում կարեւորելով նախագծում առաջարկված փոփոխությունները՝ ընդգծել են պետության՝ ԱԱՀ գծով դեբետային պարտքերի հետ վերադարձման պատրաստակամությունը:
Քննարկված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Քննարկվել են Էկոլոգիական ոլորտի օրենքների նախագծերի մշակման գործընթացին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում` շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության եւ իրազեկության բարձրացման միջոցով...
Մշտական հանձնաժողովում քննարկվել են անտառների պահպանմանն ու վերականգնմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ սեպտեմբերի 19-ին հրավիրված աշխատանքային նիստում քննարկել է անտառների պահպանության եւ անտառտնտեսությանն առնչվող հարցեր: 2005 թվականին ընդուն...
Վահե Էնֆիաջյանի ելույթը ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստում
Սեպտեմբերի 18-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստը, որտեղ ելույթ է ունեցել նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը: Խորհրդարանի ղեկավարի տեղակալն իր ելույթում նշել է. «Հարգարժան...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին տեղի ունենալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...