Տպել
24.09.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների չորրորդ համաժողովում
1 / 20

Հարգելի պարոն Վոլոդին, հարգելի պարոն Մուն Հի Սան, հարգելի պարոն Նիգմատուլին, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Եվրասիական երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովին: Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի եւ Կորեայի խորհրդարանների ղեկավարներին՝ համաժողովը նախաձեռնելու համար, ինչպես նաեւ հատուկ շնորհակալություն հայտնել պարոն Նիգմատուլինին, ղազախական կողմին՝ ջերմ ընդունելության եւ ավանդական հյուրընկալության, ինչպես նաեւ միջոցառման հիանալի կազմակերպման համար:

Հարգելի գործընկերներ, այս ձեւաչափը եզակի է բազմաթիվ առումներով. նախ` աշխարհագրական ծածկույթով: Այս հարթակը մեզ հնարավորություն է տալիս քննարկելու ամենամեծ մայրցամաքի օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության հեռանկարները, ինչն իր հերթին նպաստում է ինտեգրացիոն նախագծերի հաջող զարգացմանը, առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը:

Պատմությունն ապացուցում է, որ սերտ համագործակցությունն ու մարդասիրական հարաբերությունները մարդկության համար խաղաղության եւ առաջընթացի հիմքն են:

Գաղտնիք չեմ բացահայտի, եթե նշեմ այն գլոբալ մարտահրավերները, որոնք առկա են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ եվրասիական տարածքում: Եվ այս խնդիրների լուծման բանալին շատ պարզ է եւ, միեւնույն ժամանակ, շատ բարդ՝ երկխոսություն, վստահություն եւ գործընկերություն: Հենց այս բանաձեւն է այն խնդիրները լուծելու ճանապարհը, որով մենք, հարգելի գործընկերներ, բախվում ենք բոլորս միասին եւ, բնականաբար, միայն համատեղ ջանքերով կկարողանանք  լուծել այդ խնդիրները: Գլոբալ քաղաքականությունը շատ նման է մեգապոլիսի բազմակողմանի ավտոմոբիլային երթեւեկությանը, եւ միայն համակարգված գործողությունները թույլ կտան վարորդներին խուսափելու դժբախտ պատահարներից եւ հասնելու իրենց նպատակակետին՝ արտակարգ իրավիճակներ չստեղծելով ինչպես իրենց ուղեւորների, այնպես էլ այս երթեւեկության մյուս մասնակիցների համար:

Չեմ բացահայտի մեկ այլ գաղտնիք, եթե ասեմ, որ այս որոշումը արդիական էր բոլոր ժամանակներում: Եվ պատմության մեջ դուք կարող եք գտնել երկխոսության, վստահության եւ գործընկերության նախագծեր, որոնք ժամանակին ապահովում էին ողջ տարածաշրջանի բարգավաճումը: Որպես ամենավառ օրինակներից մեկը՝ կցանկանայի նշել Մեծ Մետաքսի ճանապարհը:

Մեծ Մետաքսի ճանապարհը, լինելով ողջ մարդկության պատմամշակութային ժառանգությունը, կարեւոր դեր ունեցավ Արեւմուտքի եւ Արեւելքի երկրների եւ ժողովուրդների միջեւ տնտեսական կապերի զարգացման գործում: Հայկական լեռնաշխարհում հատվում էին առեւտրային մայրուղիները, հետեւաբար պատմականորեն Հայաստանը դարեր շարունակ Մետաքսի ճանապարհի ամենակարեւոր տարանցիկ կետն էր՝ միացնելով Եվրոպան եւ Ասիան:

Այսօր անհրաժեշտ է բարձրացնել ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը, խթանել կապերի զարգացումը: Որպես Եվրասիական տնտեսական միության նախագահող երկիր՝ Հայաստանը հատուկ կարեւորություն է տալիս արտաքին տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ինչպես կազմակերպության անդամների, այնպես էլ այլ գործընկերների միջեւ: Մեր առաջնահերթությունները ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկ արդյունաբերությունը, եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքների տարանջատումը, տնտեսության բարձր տեխնոլոգիաների բնագավառի զարգացումը եւ միության թվային օրակարգի լիարժեք իրականացումը,  ֆինանսական հատվածի աճի եւ կայունության ապահովումը: Հայաստանը ջանքեր է գործադրում Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի եւ Հնդկաստանի հետ բանակցություններն արդյունավետ ավարտելու ուղղությամբ՝ համագործակցության առավել փոխշահավետ տնտեսական հարթակներ ձեռք բերելու համար: Իրանի եւ Չինաստանի հետ համաձայնագրերն արդեն վավերացվել են Հայաստանի Ազգային ժողովի կողմից:

Հարգելի գործընկերներ, գլոբալիզացիայի դարաշրջանում անթույլատրելի են բաժանարար գծերը եւ փակ սահմանների առկայությունը: Փակ սահմանները, շրջափակումները ամբողջ Եվրասիական տարածաշրջանի խնդիրներն են, քանի որ բաժանարար գծերի պայմաններում անհնար է լիարժեք տնտեսական զարգացում, քաղաքական, մշակութային երկխոսություն: Միջոցների ազատ տեղաշարժը, անխափան շփումները ժամանակակից տնտեսական եւ հումանիտար հարաբերությունների զարգացման ամենակարեւոր պայմաններն են:

Եվրասիական տարածաշրջանի կայուն զարգացումը հնարավոր է միայն անվտանգ միջավայրում: Հակամարտությունների առկայությունը Հարավային Կովկասում խոչընդոտում է տարածաշրջանի զարգացմանը: Հայաստանը վերահաստատում է իր նվիրվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով: Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ ոտնձգություն է մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ խաղաղության համար: Մեզ համար գերակա նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ անվտանգության հարցը, ժողովրդի անվտանգ եւ ազատ գոյության անհերքելի իրավունքի հարգումը:

Գործընկերներ, այսօր մենք ներկա ենք բաց քննարկման հարթակում՝ հավասար երկխոսության համար: Մենք ցանկանում ենք հարստացնել մեր փորձը եւ գտնել փոխգործակցության առավել արդյունավետ ուղիներ եւ ձեւեր: Համոզված եմ, որ այս իրադարձությունը կնպաստի բարեկամության ամրապնդմանը`  բացահայտելով փոխշահավետ համագործակցության նոր ուղիներ՝ հանուն Եվրասիայի ժողովուրդների բարօրության:
 
 
 
 
 
 
 


27.09.2024
Նախագծի հեղինակները հանդիպել են մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց մտահոգությունները
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ սեպտեմբերի 27-ին հանդիպել են մի շարք ստ...

27.09.2024
Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիս...

27.09.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Իրաքի եզդիական համայնքի առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչակ...

27.09.2024
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...

27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...