Տպել
26.09.2019
Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստին
1 / 7

ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է Մայր բուհի գիտական խորհրդի հանդիսավոր նիստին: Խորհրդարանի ղեկավարը հանդես է եկել ելույթով:

«Տիկնայք եւ պարոնայք, հարգարժան դասախոսներ, սիրելի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս այս չափազանց նշանակալի տարեդարձի կապակցությամբ: Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ մարդկության զարգացման պատմությունը նախեւառաջ կրթության եւ կրթության համակարգերի զարգացման պատմություն է, որովհետեւ կրթությունն է կարեւորագույն նախադրյալը, կարեւորագույն նախապայմանը որեւէ առաջընթացի, առաջադիմության եւ զարգացման: Եվ սա հրաշալի գիտակցում էին մեր նախահայրերը դեռ հարյուրամյակներ, հազարամյակներ առաջ: Եվ սրա լավագույն ապացույցն էր, որ ամենադժվարին եւ պատերազմի պայմաններում, տնտեսական, աշխարհաքաղաքական բարդ իրադրության պայմաններում, նույնիսկ պետականության բացակայության պայմաններում Հայաստանի բազմաթիվ վայրերում հիմնվում էին համալսարաններ՝ վանական համալիրներին կից, որոնք իրենց ժամանակի համար առաջադիմության եւ առաջընթացի ջահակիրն էին դառնում. մարդկային, գիտական, հասարակական, քաղաքական մտքի առաջադիմության ջահակիրն էին դառնում: Եվ այդպես էր նաեւ 1915-ին: Մեր Առաջին Հանրապետության գոյության տարիներին եւ բարդագույն աշխարհաքաղաքական պայմաններում, պատերազմի պայմաններում, սովի, համաճարակի, գաղթականության մասին հոգ տանելու անհրաժեշտության պայմաններում նախարարների խորհուրդը 1919-ին որոշում կայացրեց հիմնադրել պետական համալսարան: Եվ դա, ըստ ինձ, Առաջին Հանրապետության պատմության ամենաշրջադարձային եւ ամենակարեւոր էջերից մեկն էր: Եվ այս հարյուր տարվա ընթացքում համալսարանը եղել է ոչ միայն երկրի գիտակրթական, այլեւ վստահաբար կարելի է պնդել՝ հասարակական, քաղաքական մտքի դարբնոց եւ կարեւորագույն կենտրոն: Հենց համալսարանականներն էլ, կարծում եմ, թերեւս կհամաձայնվեն ինձ հետ, որ հենց համալսարանականներն են եղել այս տասնամյակների ընթացքում մեր հասարակության մտավորականության կորիզը: Եվ այստեղ անգնահատելի է ողջ պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքը, ջանքերը, որոնք տարվել են այս պատերից ներս տասնամյակների ընթացքում: Եվ այս պահին ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն դասախոսներին, ովքեր այս հարյուր տարվա ընթացքում վառ են իրականացրել իրենց կրթական, սերունդները դաստիարակելու մեծ եւ պատվաբեր առաքելությունը:

Միեւնույն ժամանակ Մայր բուհը չէր լինի Մայր բուհ առանց այն ուսանողների, որոնք այս տարիների ընթացքում սովորել են Երեւանի պետական համալսարանում: Եվ ասելով սովորել՝ ես, իհարկե, նախեւառաջ նկատի ունեմ գիտակրթական պրոցեսը, բայց նաեւ նկատի ունեմ մյուս կողմն այս գործընթացի: Գործընթաց, որը մեզ բոլորիս, ինձ անձամբ հնարավորություն է տվել դառնալ քաղաքացի:

Իսկապես, ուսանողներն ավանդաբար հասարակության ամենաանկեղծ, ամենագործունյա եւ ամենամեծ փոփոխությունները բերող շերտն են:

Սովորաբար խոսելով բարձրագույն ուսումնական հաստատությունների մասին՝ մասնագետները մշտապես քննարկման առարկա են դարձնում ակադեմիական ազատությունների հարցը, բայց, իմ կարծիքով, ոչ պակաս կարեւոր են նաեւ ուսանողական ազատությունները:

Մտածել եւ գործել: Ահա այն կարեւորագույն դասը, որը տվել է ԵՊՀ-ն իր սերունդներին: Եվ նման օրինակները մեր պատմության էջերում բազմաթիվ են՝ սկսած խորհրդային շրջանում դիսիդենտական խմբերից  մինչեւ Ղարաբաղյան շարժում, Արցախյան պատերազմից մինչեւ Թավշյա հեղափոխություն, որտեղ ուսանողներն ունեցան ամենակարեւոր եւ նշանակալի մասնակցությունը:

Եվ այսօր, երբ գրվում է մեր պատմության մի նոր էջ, սկիզբ է դրվում մի  նոր 100-ամյա գլխի, Մայր բուհն իսկապես մեծ եւ առաջնորդող դեր ունի մեր ազգային լավագույն իղձերի կյանքի կոչման գործում:

Եվս մեկ անգամ, շնորհավոր տարեդարձդ Երեւանի պետական համալսարան, շնորհավոր մեր Մայր բուհի տարեդարձը, սիրելի՛ համալսարանականներ», -ասել է  ԱԺ նախագահը:

Արարատ Միրզոյանը վաստակաշատ գիտնականներին պարգեւատրել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով, Անանիա Շիրակացի եւ Մովսես Խորենացի մեդալներով:
 


27.09.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Իրաքի եզդիական համայնքի առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչակ...

27.09.2024
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...

27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...