ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը եւ ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանը սեպտեմբերի 27-ին ընդունել են Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Գերապայծառ Տեր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանին եւ Հայր Եղիա վարդապետ Քիլաղբջյանին:
Դեռ ընթացիկ տարվա հուլիսին, երբ ծագել է Մխիթարյան միաբանության կրթական օրրաններից մեկի` Սեւրի Սամուել Մուրադյան վարժարանի խնդիրը, Մխիթար Հայրապետյանը Վենետիկում հանդիպել է Գերապայծառ Տեր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ` քննարկելով ոչ միայն Մուրադյան վարժարանի, այլեւ, առհասարակ, միաբանության առջեւ ծառացած մարտահրավերները: Միաժամանակ Հայաստանի իշխանությունների անունից հանձնաժողովի նախագահը հայտնել էր պատրաստակամություն` ստեղծված իրավիճակից համատեղ ելքեր փնտրելու համար:
Այսօր կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Մխիթարյաններին աջակցելու գործնական քայլերն ու համապարփակ, փաթեթային լուծումների տարբերակները: Մխիթար Հայրապետյանը եւս մեկ անգամ շեշտել է պետության դիրոքորոշումն այս հարցում. «Մեզ համար անթույլատրելի է Մխիթարյան միաբանության թուլացումն ու պետք է ամեն կերպ սատարենք իրենց` ոտքի կանգնելու եւ հզորանալու»:
Հանդիպման ավարտին հանձնաժողովի նախագահը նշել է, որ այսօրինակ քննարկումները կրելու են շարունակական բնույթ:
Քննարկվել են երիտասարդական քաղաքականությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Արմավիրի մարզի մի խումբ երիտասարդների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են կրթական, մշակույթի ոլորտներին, ինչպես նաեւ պետության կողմից իրականացվող երիտասարդական քաղաքականությանը...
Քննարկվել են հարկային եւ գույքի մասնավորեցմանն առնչվող օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ սեպտեմբերի 27-ին հրավիրած նիստում քննարկել է ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագ...
Քննարկվել են ֆիզիկայի բնագավառին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ սեպտեմբերի 27-ին հրավիրվել էր ընդլայնված աշխատանքային քննարկում՝ «Ֆիզիկայի բնագավառում գիտության զարգացման հիմնախնդիրներն ու գիտական արդյունքների արդյունավետ օգտագործման...
Քննարկվել են կուսակցությունների ստեղծմանը, գրանցմանը, կասեցմանը եւ արգելմանը վերաբերող հարցեր
Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի նախաձեռնությամբ սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովում քննարկվել են կուսակցությունների ստեղծմանը, գրանցմանը, կասեցմանը եւ արգելմանը վերաբերող հարցեր, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացո...
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանի հետ
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ: Ողջունելով հյուրին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստանի եւ Լիտվայի միջեւ միջխորհրդարանակ...
Հայաստանն ընտրվել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների գործընկերության նախագահող երկիր
Սեպտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների չորրորդ հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի խորհրդարանների գլխավոր քարտուղարները, ներկայացուցիչներ աշխատակազմերից, Գերմանիայի միջազգային համագործակցութ...
Շարունակվել են Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Վրաստանում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստան կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 26-ին հանդիպել է Վրաստանի կայուն զարգացման եւ էկոնոմիկայի նախարարության «Enterprise Georgia» գրասենյակի ղեկավար Միխեիլ Խիդուրելիի հետ: Վերջինս հայ խորհրդարանականներին ներկայացրել է Վրաստանում ...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հան...
ՀՀ Աժ նախագահն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ հարաբերությունների մակարդակը, որի ցայտ...
Արարատ Միրզոյանն ընդունել է Ավստրալիայի խորհրդարանականներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Ավստրալիայի Դաշնային եւ Նահանգային խորհրդարանների պատգամավորներ Ջոն Ալեքսանդրին, Հյու ՄաքԴերմոթին եւ Թրենթ Ցիմերմանին: Պատվիրակության այցը կազմակերպվել է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի կողմից: Սա Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի...
Լուսաբանման հրավեր
Սեպտեմբերի 27-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է քննարկում` «Ֆիզիկայի բնագավառում գիտության զարգացման հիմնախնդիրներն ու գիտական արդյունքների արդյունավետ օգտագործման հեռանկարներ...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...