Տպել
04.10.2019
Լիտվայի Սեյմասի խոսնակը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
1 / 5

Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսն ու պատվիրակության անդամները  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 4-ին այցելել են Ծիծեռնակաբերդի` 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Վիկտորաս Պրանցկետիսը Սեյմասի անունից  ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել վավերագրերին, դիտել ցուցանմուշները:

Վիկտորաս Պրանցկետիսը հուշամատյանում գրառել է. «Գիտենք, հիշում ենք, սգում ենք»:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...