ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբի անդամներ Գայանե Աբրահամյանը, Համազասպ Դանիելյանը, Բաբկեն Թունյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Տարոն Սիմոնյանը, Հովհաննես Հովհաննիսյանն ու Սարգիս Խանդանյանը հոկտեմբերի 3-ին հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունի հետ:
Հյուրն իր տպավորություններն է ներկայացրել այս օրերին տեղի ունեցած հանդիպումների եւ Արցախ կատարած այցի վերաբերյալ:
Բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է Ազգային ժողովի գործունեության առաջնահերթություններին, խորհրդարանի՝ որպես ժողովրդավարական ինստիտուտի կայացման անհրաժեշտությանը: Նա նաեւ խոսել է Հայաստանի դատաիրավական համակարգում առկա խնդիրների, ոստիկանության բնագավառում բարեփոխումների իրականացման անհրաժեշտության, ամերիկյան գործընկերների աջակցության մասին:
Համազասպ Դանիելյանն անդրադարձել է Հայաստանում տնտեսական զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին, ներդրումների խրախուսմանն առնչվող ծրագրերին, խոսքի ազատության հետ կապված հիմնախնդիրներին:
Երախտիքի խոսք ուղղելով Ֆրենկ Փալոունին՝ Գայանե Աբրահամյանը նշել է, որ նա իր գործունեությամբ արժեքավոր ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման բարձրացման հարցում, Հայաստանի, Արցախի հետ տարվող աշխատանքներում:
Խոսելով կիբեռանվտանգության ոլորտում աջակցության մասին՝ պատգամավորը բարձրացրել է «ֆեյք նյուզերի» հետ կապված խնդիրը՝ այն որակելով որպես ժողովրդավարական զարգացումների դեմ ուղղված քայլ: Գայանե Աբրահամյանի հավաստմամբ՝ վերոնշյալ ոլորտում արդյունավետ, համագործակցված աշխատանք ենք ունենալու:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ հայ-ամերիկյան խորհրդարանական բարեկամական խմբի առաջիկա՝ ԱՄՆ այցին վերաբերող հարցեր:
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...