Հոկտեմբերի 11-ին Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Կանանց քաղաքական մասնակցության խթանում» թեմայով, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ պատգամավորներ, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, կարեւորելով նմանատիպ միջոցառումները, նշել է, որ քննարկումներ է նախաձեռնել թե՛ Կառավարությունում եւ թե՛ ԱԺ-ում` կանանց ներգրավվածությունն ապահովելու նպատակով օրենսդրական մեխանիզմներ ստեղծելու հարցում: Ըստ նրա՝ կանանց քվոտան Ընտրական օրենսգրքում պետք է հասցնել 40 տոկոսի: «Ներկայում, ԸՕ-ում մի սեռի ներկայացվածությունը չպետք է գերազանցի 70 տոկոսը: Առաջարկում եմ, որ այն չգերազանցի 60 տոկոսը, այսինքն՝ կանանց քվոտան հասցնենք 40 տոկոսի»,- նշել է Լենա Նազարյանը:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերի խոսքով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ այն հասարակությունները, որտեղ կանայք ներգրավված են քաղաքականության մեջ ավելի հաջողակ են, քան մյուսները:
Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը հիշեցնելով, որ hոկտեմբերի 11-ն աղջիկ երեխաների միջազգային օրն է, նշել է. «Ցավոք, XXI դարում ունենք ՄԱԿ-ի միջազգային օր՝ նվիրված աղջիկներին, եւ Հայաստանում կանանց իրավունքների պահպանման խնդիրներ կան»:
Պատգամավորը տեղեկացրել է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները պետք է անցկացվեն խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ եւ այդ համատեքստում նշել, որ հոկտեմբերի 18-ին նախատեսվում է անցկացնել խորհրդարանական լսումներ՝ քննարկելու «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենսդրական փաթեթը:
Ներկայացվել են նաեւ միջազգային չափանիշները: Մասնակիցներն անդրադարձել են ներկուսակցական եւ ընտրական քվոտաներին, հանրային ֆինանսավորմանը վերաբերող հարցերին: Անդրադարձ է կատարվել խրախուսման եւ պատժամիջոցների գործիքներին, ինչպես նաեւ նախընտրական քարոզչության կարգավորումներին, որոնք ուղղված են կուսակցական կառույցներում եւ ընտրված մարմիններում կանանց ներկայացվածության բարձրացմանը:
Միջոցառումը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES), Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) եւ ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից:
Քննարկվել են հայ-կանադական տնտեսական գործակցության խնդիրներ
ՀՀ ԱԺ Հայաստան-Կանադա բարեկամական խմբի ղեկավար Արման Եղոյանն ու խմբի անդամները հոկտեմբերի 11-ին հանդիպել են կանադահայ գործարարների հետ, որոնք մեր երկրում են Հայաստան-Սփյուռք գործակցության համաժողովի շրջանակում: Արման Եղոյանը կարեւորել է հայ-կանադական տնտեսական հարաբերությունների զարգացումն ու կանադա...
Աշխատանքային քննարկում՝ շախմատ առարկայի դասավանդման նպատակահարմարության վերաբերյալ
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ հոկտեմբերի 11-ին աշխատանքային քննարկում է անցկացրել հանրակրթական դպրոցներում շախմատ առարկայի պարտադիր դասավանդման նպատակահարմարության հարցի վերաբերյալ: Մասնակցել...
Ստորագրվել է խորհրդարանական Փորձագիտական վերլուծական կենտրոնի աջակցության փոխըմբռնման հուշագիր
Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը ստորագրել են խորհրդարանական Փորձագիտական վերլուծական կենտրոնի աջակցության փոխըմբռնման հուշագիր: Նշենք, որ հուշագրով ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանի խորհրդարանում հիմնվող կենտրո...
Հաագայում տեղի է ունեցել հայ-նիդերլանդական բարեկամական շրջանակի անդրանիկ նիստը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության` Նիդերլանդների Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 11-ին Հաագայում տեղի է ունեցել Հայաստան-Նիդերլանդներ բարեկամական շրջանակի անդրանիկ նիստը: Բարեկամության շրջանակը կհամանախագահեն ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւ Նիդերլանդներ...
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության կողմից կյազմակերպված ընդունելությանը
Հոկտեմբերի 10-ի երեկոյան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությանը՝ նվիրված ՀՀ անկախության տոնին: Տեղի է ունեցել Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանների համերգը՝ նվիրված Կոմիտասի 150 ամյա...