Տպել
16.10.2019
Լենա Նազարյանն ընդունել է Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի եւ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներին
1 / 1

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանի եւ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը զբաղված է Կուսակցությունների մասին օրենքի եւ Ընտրական օրենսգրքի մշակմամբ: Այս համատեքստում կարեւորվել է ԱՄՆ փորձի ուսումնասիրումը եւ անհրաժեշտության դեպքում այն կիրառումը:

Խոսելով Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ նախատեսվող փոփոխությունները կնպաստեն բնագավառի հանդեպ հանրության վստահության բարձրացմանը:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի քաղաքական եւ հասարակական կյանքում կանանց ներգրավվածությանը, ընտանեկան բռնության դեպքերը կանխելուն ուղղված հայ խորհրդարանականների կողմից իրականացվող քայլերին: ԱԺ փոխնախագահը նշել է, որ զբաղվում է կանանց խնդիրներով՝ փորձելով օրենսդրական կարգավորումների միջոցով լուծում տալ դրանց:

Հյուրերը խոսել են Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության մասին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել ժողովրդավարության զարգացմանը միտված բարեփոխումներին:

Ադրին Նազարյանը եւ Փոլ Քրիքորյանը կիսվել են Արցախ կատարած այցի տպավորություններով՝ փաստելով  մի շարք ոլորտներում տեղի ունեցած առաջընթացը:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...