Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանի ու Գեւորգ Պապոյանի հրավիրած մամուլի ասուլիսը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել եկամտային հարկին վերաբերող Ազգային ժողովի կողմից քվեարկությամբ մերժված նախագծերին:
Բաբկեն Թունյանի խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքումե փոփոխություն կատարելու վերաբերյալ» օրինագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է բացասական եզրակացություն:
Օրենսդրական նախաձեռնության հեղինակների հիմնավորման համաձայն՝ գործող օրենսգրքով եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառվում է միայն վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնց շարքում ներառված չեն այն քաղաքացիները, որոնք աշխատում են ծառայությունների մատուցման կամ քաղաքացիաիրավական բնույթի այլ պայմանագրերով: Նման պայմանագրերով աշխատողների նկատմամբ չկա որեւէ տարբերակում` ինչպես եկամտային հարկի դրույքաչափի, այնպես էլ վճարման կարգի վերաբերյալ:
Գլխադասային հանձնաժողովի նախագահն առաջարկվող փոփոխությունը համարում է խնդրահարույց՝ նաեւ գործնականում կիրառելու տեսանկյունից: Ըստ նրա՝ առաջարկությունը որեւէ ձեւով չի կարող նպաստել չգրանցված աշխատողների գրանցմանը: Բացի այդ, եթե քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատողը խզում է պայմանագիրը, պետության համար խնդրահարույց է դառնալու եկամտահարկի վերադարձման հարցը:
Անդրադառնալով նույն խմբակցության հեղինակած մեկ այլ մերժված օրենսդրական նախաձեռնությանը՝ որով առաջարկվում է հանել Հարկային օրենսգրքով նախատեսված անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման արժեքի 55 մլն դրամ սահմանափակումը, Բաբկեն Թունյանը նշել է, որ իրացման շրջանառության իրական ծավալները թաքցնելու երեւույթի դեմ պետք է պայքարել ոչ թե շեմը հանելու կամ բարձրացնելու միջոցով, այլ՝ հարկային վարչարարության գործիքակազմով՝ հաշվի առնելով այն, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է հարկերի վճարումից խուսափելուն:
Պատգամավորները նաեւ նշել են, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած մի շարք նախագծեր ստացել են դրական եզրակացություններ տարբեր հանձնաժողովներում:
Բանախոսները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին:
Բացվել է գեղանկարիչ Վլադիմիր Սիմոնյանի աշխատանքների ցուցահանդեսը
ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում հոկտեմբերի 22-ին բացվել է գեղանկարիչ Վլադիմիր Սիմոնյանի աշխատանքների ցուցահանդեսը, որին ներկա էին պատգամավորներ, արվեստագետներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ: Վլադիմիր Սիմոնյանը ՀՀ նկարիչների միության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային մի...
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քննարկել են ԱԺ մշտական հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ...
ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի եւ Գեղարքունիքի մարզի մի խումբ դպրոցականներ
ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 22-ին խորհրդարան էին այցելել մայրաքաղաքի Լեւ Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Նրանք եղել են ԱԺ թանգարանում, օթյակից հետեւել հերթական նիստերի աշխատանքին, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին: «Բաց դասը» վարել է ՀՀ ԱԺ եվրո...
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ
Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներն աշխատանքային հանդիպում են ունեցել ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ: ՀՀ Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ներկայացնելով նորաստեղծ վարչու...
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի նախագահներին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, որոնցում ասված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի եւ անձամբ...
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-26-ը աշխատանքային այցով կլինի Ստրասբուրգում` մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահների եվրոպական համաժողովի աշխատանքներին: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմո...
Մամուլի ասուլիսի հրավեր
Հոկտեմբերի 22-ին` ժամը 16:10-ին, 214 դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հրավիրած մամուլի ասուլիսը, որի ընթացքում անդրադարձ կկատարվի եկամտային հարկի վերաբերյալ Ազգային ժողովի կողմից քվեարկությամբ մերժված նախագծերի հարցին: ...