ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում հոկտեմբերի 22-ին բացվել է գեղանկարիչ Վլադիմիր Սիմոնյանի աշխատանքների ցուցահանդեսը, որին ներկա էին պատգամավորներ, արվեստագետներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Վլադիմիր Սիմոնյանը ՀՀ նկարիչների միության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ է, բազմաթիվ հանրապետական եւ միջազգային ցուցահանդեսների մասնակից:
ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Մանուկյանն իր ելույթում հիշեցրել է Պլատոնի խոսքերը, ով ասել էր, թե արվեստագետներին եւ պոետներին պետք է վռնդել կատարյալ պետությունից: Պատգամավորի խոսքով՝ քանի որ մենք դեռ չունենք կատարյալ պետություն, ուստի պետք է արվեստագետներին եւ պոետներին ընդունենք մեր պետությունում:
ՀՀ նկարիչների միության անդամ Սուրեն Սաֆարյանը նշել է, որ Վլադիմիր Սիմոնյանը սիրում է իր հայրենիքն ու հայրենի բնությունը, ինչի ապացույցը ներկայացված կտավներն են:
Գեղանկարիչը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ խորհրդարանի աշխատակազմին՝ Հայաստանի օրենսդիր մարմնում իր գործերի ցուցադրությունը կազմակերպելու համար: Նա նշել է, որ այցելելով տարբեր երկրներ՝ միշտ ներկայացրել է Հայաստանն ու նրա գունագեղ բնաշխարհը: Ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունների մեծ մասը բնապատկերներ են, որոնք հեղինակի խոսքով ստեղծվել են արվեստանոցից դուրս՝ բնության գրկում:
Վլադիմիր Սիմոնյանը ցուցահանդեսը նվիրել է Հայաստանի անկախության հռչակման 28-ամյակին:
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը 2024 թվականի օգոստոսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձա...
Վլադիմիր Վարդանյանն ամփոփել է իր ղեկավարած հանձնաժողովի նախորդ նստաշրջանի աշխատանքները
ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Գումարել է 19 նիստ, որից 8-ը՝ արտահերթ: Հանձնաժողովում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է 91 օրենքի նախագիծ: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ հանձ...