Տպել
28.10.2019
Լենա Նազարյանը հանդիպել է Ռումինիայի արքայազն Ռադուի գլխավորած պատվիրակության հետ
1 / 4

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հանդիպել է Ռումինիայի արքայազն Ռադուի գլխավորած պատվիրակության  հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը, Ռումինիայում մեր երկրի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը:

Ողջունելով արքայազնին ՀՀ խորհրդարանում` Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ 2008-2009թթ. «Եվրոպական կամավորական ծառայության» շրջանակում նա կամավոր է եղել Ռումինիայում:

Անդրադառնալով երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման հեռանկարներին` խորհրդարանի փոխնախագահը կարեւորել է Ռումինիա-Հայաստան ուղիղ օդային կապի՝ վերջերս գործարկված Բուխարեստ-Երեւան չվերթի առկայությունը:

ԱԺ փոխնախագահը հյուրերին ներկայացրել է Թավշյա  հեղափոխությունից հետո մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացները՝ ուղղված ժողովրդավարության խորացմանը, օրենքի գերակայությանն ու կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, դրա կիրարկմանը,  Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում կարեւորվել են Ռումինիայի դերակատարությունն ու աջակցությունը:

Լենա Նազարյանը, անդրադառնալով 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, նշել է, որ նպատակն է նմանատիպ վայրագությունների կրկնության կանխումը: Ըստ նրա՝ Հայաստանն ակնկալում է Ռումինիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում:

Արքայազն Ռադուն, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, ընդգծել է դարերից եկող հայ-ռումինական  բարեկամական հարաբերությունները:

Այս համատեքստում կարեւորվել է  «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի օր հռչակելու մասին» օրինագծի ընդունումը Սենատում եւ Պատգամավորների պալատում՝ որպես կարեւոր քայլ երկու երկրների միջեւ հարաբերությունները որակական նոր փուլ բարձրացնելու գործում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին՝ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել հարցի շուրջ Ռումինիայի հավասարակշիռ դիրքորոշման համար եւ հույս հայտնել, որ այն կպահպանվի:

Զրուցակիցները կարեւորել են Ռումինիայի հայ համայնքի դերը, որը շարունակում է ակտիվ ներգրավվածություն ունենալ ինչպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման, այնպես էլ՝ հայ ինքնության պահպանման գործում:

Անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական բարեկամության խմբերի փոխգործակցության ակտիվացմանը, ինչպես նաեւ միջազգային հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների միջեւ առավել սերտ համագործակցությանը:


17.07.2024
Հակոբ Արշակյանի ելույթը ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: ԱԺ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակում: «Տիկի՛ն նախագահ, Գործընկեր պատգամավորնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լսա...

17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...