ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ Արմեն Խաչատրյանը հոկտեմբերի 31-ին հանդիպել են Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:
Զրուցակիցները քննարկել են հայ-չինական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, արձանագրել մի շարք ոլորտներում փոխգործակցության ակտիվացման դինամիկան, կարեւորել խորհրդարանական ձեւաչափով գործակցության խորացումը:
Կողմերը խոսել են նաեւ երկու երկրների միջեւ վիզայի ազատականացման ռեժիմ ունենալու հարցի մասին: Ըստ Լիլիթ Մակունցի՝ նախագիծն առաջիկայում կներկայացվի ՀՀ Ազգային ժողով, ինչի վերաբերյալ խմբակցության տրամադրվածությունը դրական է՝ հատկապես այն դեպքում, երբ երկու Կառավարությունների միջեւ առկա է հստակ պայմանավորվածություն:
Դեսպանի տեղեկացմամբ՝ վերջին տարիներին Չինաստանից Հայաստան այցելուների քանակը կազմել է մոտավորապես 9 հազար, իսկ 2019 թ.-ին՝ այդ թիվը հասել է 14 հազարի: Թիան Էրլունը համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարի չինացի զբոսաշրջիկների թիվն ավելի կավելանա:
Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ կրթության եւ մշակույթի ոլորտներում նկատվում է ակտիվ համագործակցություն: Կարեւորվել է նաեւ տնտեսական բնագավառում փոխգործակցության զարգացումը, ինչի հարցում դեսպանատունը սերտորեն կհամագործակցի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովների հետ:
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են գալիք տարվա պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Մխիթար Հայրապետյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ հոկտեմբերի 31-ին քննարկվել են «ՀՀ 2020թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նա...
Քննարկվել են ՀՀ զինված ուժերում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողների կողմից բարձրացված իրավունքի խախտման հարցերը
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 31-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ քննարկվել են ՀՀ զինված ուժերում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողների կողմից բարձրացված իրավունքի խախտման հարցերը: Հանձաժողովը հրավիրել է...