Տպել
04.11.2019
Հանդիպում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում
1 / 3

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։

Նախարարը ներկայացրել է Կառավարության հեղինակած «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագիծը։ Արսեն Թորոսյանը նշել է, որ նպատակն է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտահումքի, ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ծխի վնասակար հետեւանքներից, ինչպես նաեւ ապահովել բնակչության ընկալումներում ծխախոտի օգտագործումն որպես անառողջ եւ մերժելի վարքագիծը:

Ծխախոտի օգտագործումը կարգելվի փակ, կիսափակ, բաց հանրային տարածքներում, այդ թվում՝ նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում, խաղահրապարակներում, պուրակներում եւ այլ հանրային վայրերում։

Պատգամավորները բարձրաձայնել են հարցեր, որոնք առնչվել են ծխախոտի գների բարձրացման հետեւանքով կեղծ կամ անհայտ ծագման սիգարետների շրջանառության ավելացմանը, փոքր ու միջին տնտեսվարողների, ծխախոտ արտադրող կազմակերպությունների հնարավոր տնտեսական վնասներին եւ այլ խնդիրների։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ սիգարետների գներն ավելի արագ պետք է աճեն՝ քան քաղաքացիների եկամուտները, քանի որ, ըստ նրա, բարձր գինը մարդկանց կստիպի հրաժարվել ծխախոտ օգտագործելու վատ սովորությունից։


06.08.2024
Կարեւորում եմ հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Ռուստամ Բաքոյան
Հատկապես վերջին ժամանակաշրջանում մենք հետեւողականորեն խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության անդամ երկրների հետ: Հայաստանի համար առանցքային էր ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչը, վստահաբար, նոր թափ կհաղորդի ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի կայուն փոխգործակցությանը. ...

06.08.2024
Պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. Մարիամ Պողոսյան
Կարծում եմ պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը հասարակական կազմակերպությունների նե...

06.08.2024
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը  2024 թվականի օգոստոսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձա...

06.08.2024
Վլադիմիր Վարդանյանն ամփոփել է իր ղեկավարած հանձնաժողովի նախորդ նստաշրջանի աշխատանքները
ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Գումարել է 19 նիստ, որից 8-ը՝ արտահերթ: Հանձնաժողովում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է 91 օրենքի  նախագիծ: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ հանձ...