Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը համագործակցության հուշագիր է ստորագրել «Ֆինարմ» ֆինանսական շուկայի մասնակիցների» ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանի եւ «Տնտեսական զարգացման նախաձեռնությունների» կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանի հետ։
Մանե Թանդիլյանն արժեւորել է մասնագիտական կառույցների հետ համագործակցությունը, ինչն, ըստ նրա՝ հնարավորություն է տալիս համակողմանի անդրադառնալ տվյալ ոլորտի խնդիրներին, գույքագրել դրանք եւ համատեղ գտնել լուծումներ։ Մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը խորհրդարանական աշխատանքների արդյունավետության բարձրացման գործում կարեւոր է համարել մասնագիտական նպատակային քննարկումները։ Հյուրերը պատրաստակամություն են հայտնել իրենց մասնագիտական փորձն ու գիտելիքները ներդնել ոլորտային խնդիրների լուծման ուղղությամբ։ Նրանք վստահեցրել են, որ գործակցությունը կլինի շարունակական։
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 5-ին Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրա...
Քննարկում՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ՀՀ ԱԺ Հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի եւ տեղեկատվության ոլորտների ենթահանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը նոյեմբերի 5-ին հանդիպել է Վերգետնյա...
Մշտական հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ նոյեմբերի 5-ին հրավիրած նիստում քննարկել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթով գալիք տարի եկամուտները նախատեսվել են 1տրիլիոն 608միլիարդ 600միլիոն ...
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Պաշտոնական այցով 2019 թվականի նոյեմբերի 4-6-ը եւ 8-ին Հանոյ եւ 7-ին Դանանգ (Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն) կգործուղվեն Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար ,ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը , ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարեն Սիմոնյանը , ԱԺ պ...
Տեղեկատվություն
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 6-ին՝ ժամը 10:20-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա քննարկում՝ «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով: ...
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է աշխատանքային այցով եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Ողջունելով Վյաչեսլավ Վոլոդինին ՀՀ Ազգային ժողովում՝ Արարատ Միրզո...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի Մաժիլիսի նախագահի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է աշխատանքային այցով եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ: Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրին, արձանագրել է, որ Հայաստանն...