Նոյեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի Հանրապետության խորհրդարանի «Ազատ Հայրենիք» խմբակցության ներկայացուցիչների հետ:
Խորհրդարանականները քննարկել են ներքաղաքական հարցեր, անդրադարձել Արցախում հաջորդ տարի սպասվող համապետական ընտրություններին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարեւորել է Արցախում տեղի ունենալիք համապետական ընտրությունների՝ թափանցիկ, ազատ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացումը: Նա նշել է, որ խմբակցության ներկայացուցիչները դիտորդի կարգավիճակով կհետեւեն ընտրությունների ընթացքին:
Զրուցակիցները կարեւոր են համարել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանականների միջեւ հաճախակի շփումները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...