Տպել
08.11.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 4

Նոյեմբերի 8-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ շարունակվել է  ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է օրենքի 34-րդ հոդվածից հանել  «15 000 եւ ավելի բնակչություն ունեցող» բառերը:

Հիմնական զեկուցող Մանե Թանդիլյանի խոսքով՝ 502 համայքների ղեկավարներից հայտարարագիր են ներկայացնում 19 համայնքի (այդ թվում՝ Երեւանի) ղեկավար, իսկ հայտարարագիր չներկայացնող համայքների ղեկավարների շարքում կան 30 քաղաքների ղեկավարներ: Հեղինակներն առաջարկում են սահմանել, որ բոլոր համայնքների ղեկավարները, տեղակալները եւ նրանց փոխկապակցված անձինք ներկայացնեն հայտարարագրեր:

Հանձնաժողովականները օրենքի նախագծին կողմ են, սակայն մտավախություն ունեն, որ էական հավելյալ ծանրաբեռնվածություն կավելանա դրանք ուսումնասիրող մարմնի համար:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն, պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում այն կլրամշակվի:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած մեկ այլ նախագծով առաջարկվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասից հանել «սահմանված կարգով հաստատված շինության նախագիծը» բառերը:

Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը նշել է, որ նախագծի հիմքում ավելորդ փաստաթղթաբանությունից խուսափելն է:

ՀՀ կառավարությունը նախագծին տվել է դրական եզրակացություն, սակայն վերապահումով, որ այն ուժի մեջ մտնի 2021 թվականի հունվարի 1-ից:

Հեղինակն ընդունել է Կառավարության առաջարկը:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ներկայացմամբ քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքումե լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Գործող օրենսդրությամբ դատախազը, ինչպես նաեւ դատախազի համաձայնությամբ` քննիչն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:

Հեղինակներն առաջարկում են հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի եւ մեղադրյալի կողքին ավելացնել նաեւ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող յուրաքանչյուր անձի:

Գեւորգ Պետրոսյանը, ներկայացնելով Կառավարության բացասական դիրքորոշումը, լքել է նիստի դահլիճը, ուստի հեղինակի բացակայությամբ պայմանավորված, օրինագծի քննարկումը հետաձգվել է:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է հեշտացնել ազգությամբ հայերին քաղաքացիություն շնորհելու գործընթացը՝ դիմումների քննարկման գործող վեցամսյա ժամկետի փոխարեն սահմանելով երեքամսյա ժամկետ: Քննարկումը հեղինակի գրավոր դիմումի հիման վրա հետաձգվել է մինչեւ 2020թ-ի փետրվարի 1-ը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ ներկայացված ՀՀ ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքումե փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանի տեղեկացմամբ՝ օրինագիծն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ենթարկվել է փոփոխությունների:

ԱԺ պատգամավոր Աննա Կարապետյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթով առաջարկվում է իրավունք վերապահել Ազգային ժողովի նախագահին մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին, ինչպես նաեւ առաջարկություններ ներկայացնելու խորհրդի նիստի օրակարգի եւ քննարկվելիք փաստաթղթերի վերաբերյալ:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը, ներկայացնելով Կառավարության դրական եզրակացությունը, նշել է, որ Անվտանգության խորհրդի նիստի օրակարգի եւ քննարկվելիք փաստաթղթերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու իրավունքը բխում է խորհրդի անդամի կարգավիճակից,  եւ առաջարկել նախագծերի փաթեթից հանել Ազգային ժողովի նախագահին նման լիազորություն վերապահող կարգավորումները:

Պատգամավորները դեմ են քվեարկել Կառավարության առաջարկին եւ նախագծերի փաթեթն անփոփոխ ստացել է դրական եզրակացություն:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով, որը հեղինակել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, առաջարկվում է խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքը, որ 30 տարեկանն է, փոխարինել՝ 25-ով:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն առաջարկել է 25 տարեկանի փոխարեն սահմանել 27, որը չի ընդունվել:

ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կարապետյանն առաջարկել է խորհրդականի պաշտոնի անձնագրով նախատեսված 5 տարվա աշխատանքային ստաժը փոխարինել 3-ով, որն էլ ընդունվել է հեղինակի կողմից:

Նախագծի փաթեթն առաջարկով լրամշակված տարբերակով ստացել է դրական եզրակացություն:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ,Սնանկության մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե օրենսդրական փաթեթը, որի ընդունման դեպքում ակնկալվում է ներդնել սնակության վարույթում ծախսերի, ժամկետների, կառավարիչների հաշվետվողականության, ապահովված իրավունքի առարկայի իրացման եւ ֆինանսական առողջացման գործուն կարգավորումներ, ինչպես նաեւ վերացնել օրենքում առկա բազմաթիվ անհստակություններ:

Հարակից զեկուցող Արթուր Դավթյանի կարծիքով՝ օրենսդրական փաթեթը թերի է, համակարգային լուծում չի տալիս խնդրին, ուստի առաջարկել է տալ բացասական եզրակացություն:

Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, սակայն համակարծիք չէ հարակից զեկուցողի հետ: Ըստ նրա՝ գուցե ներկայացված օրենսդրական փաթեթով համակարգային լուծում չի տրվել, բայց գործող օրենքում առկա բազմաթիվ անհստակություններ վերացվում են: Նա առաջարկել է տալ դրական եզրակացություն՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում լրամշակելու պայմանով:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաեւ ՀՀ կառավարության հեղինակած «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասինե օրենսդրական փաթեթին, որով, ըստ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի, կատարվել է ճշգրտում եւ արվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Տեխնիկական բնույթի մեկ այլ փոփոխություն էլ Կառավարությունն առաջարկում է կատարել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում, որը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովում քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:

Հիմնական զեկուցող Ռաֆիկ Գրիգորյանի տեղեկացմամբ՝ նախագծում կատարվել են որոշակի փոփոխություններ:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Մի շարք օրենքների նախագծերի քննարկումները հեղինակների բացակայության պատճառով հետաձգվել են մինչեւ 2 ամիս ժամկետով:
 


12.09.2024
Այն փաստը, որ 10-րդ գլոբալ համաժողովն անցկացվում է Հայաստանում, արդեն մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի համար` որպես հաջողակ ժողովրդավար երկիր. Մարտին Չունգոնգ
Երեւանում ընթացող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի ճեպազրույցը ԶԼՄ ներկայացուցիչների համար: Մարտին Չունգոնգը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ...

12.09.2024
Հասմիկ Հակոբյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում խոսել է համաժողովի նպատակի եւ կարեւորության մասին
Երեւանում ընթանում է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Միջոցառման շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչների համար ճեպազրույցով հանդես է եկել կառույցում մեր երկրի պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ ...

12.09.2024
Երեւանում մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը
Սեպտեմբերի 12-ին Երեւանում աշխատանքն է սկսել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը մինչեւ 45 տարեկան երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ հաղորդակցվելու, փորձի փոխանակման եւ միմյանց աջա...

12.09.2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակության հետ
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սերբիայի Ազգային ժողովի փոխնախագահ Էդին Դերլեքի գլխավորած պատվիրակության հետ սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:   Հանդիպմ...

12.09.2024
Քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարեւոր է. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը ելույթ  է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Ողջունում եմ համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում բարեհաջող աշխատանք: Կա մի հայեցակարգային հարց, որով ուզում եմ կ...

12.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն նախագահ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...