Տպել
25.11.2019
Խորհրդարան է այցելել Իտալիայի ԲԴԽ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը
1 / 5

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանն ու ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը հանդիպել են Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դավիթ Էրմինիի գլխավորած պատվիրակության հետ:

Վլադիմիր Վարդանյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում,  նշել է, որ թեեւ Հայաստանն ունի դարերի պատմություն, սակայն հայկական պետականությունը նոր է, նոր ենք  նաեւ անցել խորհրդարանական կառավարման համակարգին, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը նոր մարմին է:

Դավիթ Էրմինին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, տեղեկացրել է, որ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հայաստանի գործադիր, դատական եւ արդեն՝ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների հետ: Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահն ընդգծել է, որ իրենք պատրաստակամ են օժանդակելու հայ գործընկերներին:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ դատական ոլորտի բարեփոխումներին միտված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են առաջիկայում կյանքի կոչվելու, որոնցով նախատեսվում է նաեւ բարելավվել դատավորների բարեվարքության կանոնները: Նա նաեւ կարեւորել է Կոռուպցիայի կանխարգելման հանժնաժողովի ձեւավորումը՝ օրեր առաջ:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը:


17.07.2024
Հակոբ Արշակյանի ելույթը ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: ԱԺ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակում: «Տիկի՛ն նախագահ, Գործընկեր պատգամավորնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լսա...

17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...