ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 29-ին կայացած նիստում Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:
Հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ՝ գործող օրենքով «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը` այդ օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա՝ սույն օրենքով սահմանված կարգով:
ՀՀ ԱԺ պատգամավորի խոսքով՝ նախագծով առաջարկվում է ոստիկանության կողմից ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացումը սեփական օպերատիվ տեխնիկական ենթակառուցվածքներով, որոնց զարգացման ուղղությամբ պետք է ներկայացվի միջոցառումների ծրագիր: Ըստ նրա՝ կխնայվի նաեւ ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու եւ տեխնիկական աջակցություն ստանալու ու կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը:
Կառավարությունը նախագծին տվել է բացասական եզրակացություն:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ նախագծի ընդունումը ենթադրում է խոշոր ֆինանսական ծախսեր՝ ՀԽՎ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ՀՀ ոստիկանությանն ապահովելու համար: Նա նաեւ տեղեկացրել է, որ ներկայումս իրականացվում են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի լրամշակման աշխատանքներ, որի ընդունումը ենթադրում է նաեւ համակարգային փոփոխություններ քրեադատավարական ոլորտում. կլրամշակվի նաեւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը:
Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանը, կարեւորելով նախագծի անհրաժեշտությունը, ընդգծել է, որ 21-րդ դարում ոստիկանությանը պետք է տրվի գաղտնալսելու հնարավորություն եւ կոչ է արել նախագծին տալ դրական եզրակացություն:
Հանձնաժողովի անդամները եւս կարեւորել են նախագծի անհրաժեշտությունը:
Օրինագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Կառավարության հեղինակած «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է ապահովել ՀՀ զինված ուժերում կարգապահական իրավահարաբերությունների ամբողջականությունը, զինծառայողների իրավունքների եւ շահերի պաշտպանության գործընթացի պատշաճ կազմակերպումը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի խոսքով՝ ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի գործողության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք արձանագրվել են նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից: Մասնավորապես, օրենքով սահմանվում է, որ կարգապահական խախտումը համարվում է կոպիտ եւ դրա համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է, եթե այն կատարվել է նախկինում հանցագործություն կատարած զինծառայողի կողմից՝ առանց հաշվի առնելու այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կարգավորումների համաձայն՝ դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում են դատվածության հետ կապված իրավական հետեւանքները:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է հատուցում նախատեսել նաեւ ռազմական գործողությունների ընթացքում երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց մասով:
ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը նշել է, որ գործող օրենքը նախատեսում է առողջությանը պատճառված վնասի դեպքում հատուցում՝ անձի առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունենալու դեպքում:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացրել է Կառավարության բացասական դիրքորոշումը:
Հարակից զեկուցող Քրիստինե Պողոսյանը, ընդգծելով նախագծի կարեւորությունը, կոչ է արել կողմ քվեարկել օրինագծին:
Անդրանիկ Քոչարյանի տեղեկացմամբ՝ հարցի առնչությամբ եղել են աշխատանքային քննարկումներ:
Հանձնաժողովը օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:
Պատգամավորները դրական եզրակացություններ են տրվել նաեւ երկրորդ ընթերցմամբ քննարկված ,Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե եւ կից օրենքների նախագծերի փաթեթներին:
Քննարկված օրինագծերն առաջարկվել է ընդգրկել առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկումը հետաձգվել է հիմնական զեկուցողի բացակայության պատճառով:
Խորհրդարանական լսումներ՝ «Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով
Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել «Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ Կենտրոնական բանկից, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից, ոլորտի...
Քննարկվել են ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումները
Նոյեմբերի 29-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Շաքե Իսայանի, Արման Աբովյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մ...
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ նոյեմբերի 29-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացմամբ շարունակվել է քննարկվել նախորդ նիստում ընդհատված՝ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվո...
Օրենսդրական կարգավորումներ՝ շրջիկ առեւտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեություն իրականացնելու համար
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ նոյեմբերի 29-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայություն...
«Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
«Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Քննարկվել են տարեկան պետական տուրքին առնչվող հարցեր
Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ու հանձնաժողովի անդամները հանդիպել են ՀՀ բանկերի միության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են բանկային եւ ֆինանսական կազմակերպությունների կողմից վճարվելիք տարեկան պետական տուրքին առնչվող հարցեր: Բաբկեն Թունյանը նշել...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Հանդիպում հանձնաժողովում
Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ առաքելության պատվիրակության անդամներ? Հարեւանության եւ ընդլայնման գլխավոր տնօրինության տնտեսական կառավարման ծրագրի ղեկավար Լուկա Օրիանի Վիեյրայի եւ Միջազգային օգն...
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԱԺ նիստերի դահլիճում կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ «Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով: ...